ՔԿՀ-ներում դրույքաչափեր են եղել մարմնավաճառի ծառայություններ մատուցելու համար. Արթուր Գոյունյան
«Այսօրվա դրությամբ ՔԿՀ-երում 2230 անձ կա, որից 1028-ը կալանավոր են, իսկ 1202-ը դատապարտյալ»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը։
Գոյունյանի խոսքով, քրեակատարողական հիմնարկները նախատեսված են 5346 անձի պահպանության համար, այսինքն՝ լուծված է տարիներ շարունակ համակարգի համար խնդրահարույց հարցերից մեկը՝ ՔՀԿ-ներում գերբեռնվածության խնդիրը։
«Քրեակատարողական ծառայությունը կազմված է 2183 հաստիքանին միավորից, որից 200-ը կենտրոնական մարմնում, մնացած 1983-ը՝ ՔԿՀ-ներում։ Այսօրվա դրությամբ 140 թափուր հաստիք կա»,- նշեց Գոյունյանը։
Արթուր Գոյունյանը նշեց, որ ՔԿՀ-ներում առանձին ծառայությունների համար որոշված են եղել գումարի որոշակի դրույքաչափեր. «Օրինակ, հասարակության մեջ լուրեր են տարածված եղել, որ սահմանված հասանելիքից ավելի կարճատև տեսակցության համար գանձման ենթակա գումարի դրույքաչափը կազմել է 100 դոլար, երկարատև տեսակցության դեպքում՝ 300 դոլար, դրույքաչափեր են եղել սահմանված նաև մարմնավաճառի ծառայություններ մատուցելու համար՝ 300 դոլարի սահմաններում, իսկ ունևոր խավի համար մինչև 1000 դոլարի սահմաններում։ Գումարներ են գանձվել նաև տույժ չնշանակելու կամ նշանակված տույժը սահմանված ժամկետից շուտ հանելու համար և այլն»։
Հաջորդ խնդրհարույց թեման, որ միշտ շոշափվել է, Գոյունյանի խոսքով, «զոն նայողների» ինստիտուտի առկայությունն է։
«Նրանք եղել են հիմնական եղանակ ստեղծողները, վարչակազմի հետ հարաբերություններ ստեղծողներն ու կոռուպցիոն սխեմաների ապահովողները։ Այդ կատեգորիայի անձանց համար բացահայտ ապահովված են եղել կենցաղի, սննդի, տեղաշարժի, ապահովվության և հանգստի լավագույն և արտոնյալ պայմանները՝ սկսած լավագույն սնունդ մատակարարելուց մինչև պահման խցերը խոհանոցային անհրաժեշտ պայմաններով կահավորելուց։ Վերջիններիս խցերի դռները երբեք չեն փակվել, այնտեղ որևէ խուզարկություն չի արվել»,- նշեց Արթուր Գոյունյանը։
Վերջինիս խոսքով, վերոնշյալ դեպքերն արդեն անցյալում են։ Գոյունյանը վստահեցնում է, որ այլևս հնարավոր չէ վերադառնալ նման բարքերին։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան