Թրամփը պահանջել է անհապաղ սկսել իմպիչմենտի գործընթացը ԱՄՆ Սենատում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է անհապաղ սկսել իմպիչմենտի գործընթացը ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատում՝ Սենատում։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում:
«Դե, այն բանից հետո, երբ Դեմոկրատները ինձ չտրամադրեցին Ներկայացուցիչների պալատում պատշաճ ընթացքը, ոչ փաստաբաններ, ոչ վկաներ, ոչ մի բան, հիմա նրանք ցանկանում են Սենատին թելադրել՝ ինչպես տանել իրենց գործընթացը: Իրականում նրանք ունեն զրոյական ապացույցներ, նրանք նույնիսկ ցույց չեն տրվի: Նրանք ուզում են հեռու մնալ: Ես ուզում եմ, որ գործընթացն անմիջապես սկսվի», -գրել է ԱՄՆ նախագահը:
«Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները չկարողանա ստանալ մեկ հանրապետական քվե՝ ի պաշտպանություն իրենց կեղծ իմպիչմենտի: Հանրապետականները երբեք այդքան համախմբված չեն եղել: Դեմոկրատներն այնպիսի վատ ապացույցներ ունեն գործի մեջ, որ նույնիսկ չեն ցանկանում մասնակցել գործընթացին», - հավելել է Թրամփը։
Ամերիկացի առաջնորդը կարծում է, որ դեմոկրատները չեն ցանկանում նրա դեմ մեղադրանքներ ուղարկել որպես իմպիչմենտների մաս ԱՄՆ Սենատ, քանի որ վախենում են իրենց համար անհարմար վկաներին այդ գործընթացին կանչելուց:Այս մասին գրում է Tass-ը։
Թրամփը գրել է, որ դեմոկրատները չեն ցանկանում իմպիչմենտի հոդվածներ ներկայացնել Սենատ, քանի որ չեն ցանկանում, որ կոռումպացված քաղաքական գործիչ Ադամ Շիֆը, Բայդենները ցուցմունքներ տան։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ պետք է երիտասարդն իր կյանքը զոհաբերի Եհովայի վկայի համար, ով ասում է՝ զենքը վերցնելը մեղք է