«Ժողովուրդ». Ի վերջո Մարուքյանի վրա ճնշո՞ւմ էր Խաժակյանի հետ կանչման հարցը, թե՞ ոչ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Արդեն մի քանի օր է` քննարկվում է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանին ավագանու անդամությունից հետ կանչելու հարցը, որը բարձրացրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Դավիթ Խաժակյանի հետ` պարզելու համար, թե, ի վերջո, ինչ որոշում է կայացվել իրեն ավագանու կազմից հետ կանչելու վերաբերյալ, կամ, ընդհանրապես, գուցե փակվել է ետ կանչելու թեման: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ քննարկումների փուլում են, իր կարծիքով` երկուշաբթի օրը ամեն ինչ կհստակեցվի: Իսկ դիտարկմանը` արդյոք այս ամենը կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի վրա հնարավոր ճնշումների հետևանք է, Խաժակյանը նշեց.
«Պարոն Մարուքյանին կարող է ճնշել միայն ժողովրդի և մեզ ընտրողի, մեր՝ սոցիալական հենարան հանդիսացող ընտրողի տեսակետը: Որևէ այլ մեկը չի կարող ճնշել, առավել ևս պարոն Մարուքյանը միշտ իմ գործունեության թիկունքում է եղել և որևէ կերպ չէր կարող ինձ կաշկանդել, ուստի այդ խոսակցությունները իրականության հետ որևէ աղերս չունեն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։