«Հրապարակ». «Սփյուռքում ոգևորություն կա, բայց վստահություն՝ դեռ ոչ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞վ է պայմանավորված, որ «Հայաստան» հիմնադրամն այս տարվա դրամահավաքին ավելի քիչ գումար հավաքեց, քան նախորդ տարիներին։ «Դե, մտածել է պետք դրա մասին ու եզրակացություններ անել»։
Մտածել ենք և եկել եզրակացության, որ սփյուռքը սկսել է ավելի քիչ օգնել Հայաստանին։ «Չէ, եթե Դուք իրականում նայեք՝ գումարի պակասը կապված է որոշ խոշոր բարերարների չմասնակցելով, իսկ դրա համար կան բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ։ Բայց ես էդտեղ ուրիշ խնդիր եմ տեսնում, Հայաստանի Հանրապետության նկատմամբ սփյուռքի կողմից կա անվստահության խնդիր։ Վերջին 30 տարիների, դրանից առաջ էլ բոլշևիկյան իշխանության տարիների հետևանքները էնպես չի, որ վերացել են։ Մարդկանց մեջ էդ նստվածքը կա… սփյուռքում ոգևորություն կա, բայց վստահություն՝ դեռ ոչ»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում