Քաղաքական 14:43 20/12/2019 Հայաստան

Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական «երևակայական համայնքը»

Հեղինակ` Աննա Մկրտչյան, քաղաքագետ

Անցած դարի 80-ականներին բրիտանացի գիտնական Բենեդիկտ Անդերսոնը ազգայնականությունը ուսումնասիրելու համար առաջ էր քաշել բավական հակասական «երևակայական համայնք» (imagined community) հասկացությունը, որը հիմնավորելու և ընդունելի դարձնելու համար նա մեծ դժվարություններ ուներ։ Ահա այսօր «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայանքի» գոյությունը կարող էր նրա համար լավ հիմնավորում լինել, թե ինչպես է հնարավոր մի խումբ մարդկանց երևակայությամբ և «քաղաքական ինժիներիայի» միջոցով ստեղծել համայնք և փորձել դրան տալ ինքնություն ու որոշակի շահեր։

Ադրբեջանի անպատասախանատու ու ագրեսիվ քաղաքականության հետևանքով առաջացած հակամարտությունից տուժած բոլոր փախստականներն էլ, այդ թվում՝ Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերից մազապուրծ եղած հայերը, ունեն անհատական իրավունքներ։ Սակայն Ադրբեջանը փորձում է Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցի փախստականներին տալ նաև հավաքական իրավունք՝ քողարկված մտադրությամբ, որ նրանք ևս իրավունք ունեն դերակատարում ունենալ Արցախի կարգավիճակի որոշման հարցում։ Այդ կերպ փորձ է արվում խարխլել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ազատ ու առանց սահմանափակումների իրացմանը։ Իրավունք, որը նախատեսված է ոչ միայն միջազգային նորմերով, այլ հիմնավորված է պատմական ու բարոյական փաստարկներով և ամրագրված պարտադրված պատերազմում հաղթանակով։

Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական այս «երևակայական համայնքի» հորինումը ծառայում է Ադրբեջանի ռևանշիզմին՝ ամեն կերպ Լեռնային Ղարաբաղի տարածքը հետ բերելու ձգտմանը։ Այլապես կարող էր և լինել փախստականների իրավունքների պաշտպանության համար գործող հասարակական կազմակերպություն, բայց ոչ համայնք լինելու հավակնությամբ։

Մյուս կետը, որ այս համատեքստում առաջ են տանում ադրբեջանական քարոզիչները, այն է, որ Լեռնային Ղարաբաղում չկա ժողովուրդ, այլ կան երկու համայնքներ՝ հայկական ու ադրբեջանական։ Սա պարզ իմաստաբանական աճպարարություն է, որը նպատակ ունի կրկին խոչընդոտել Արցախի ժողովրդի քաղաքական  սուբյեկտայնությանը։ Այս համատեքստում Ադրբեջանի պնդումն այն է, որ քաղաքականապես կարող է ինքնակազմակերպվել, պետություն ունենալ միայն ժողովուրդը, իսկ համայնքը կարող է միայն մաս կազմել ավելի մեծ միավորի՝ լավագույն դեպքում ինքնակառավարման հնարավորությամբ։ Նման տրամաբանությամբ կարելի է պնդել, որ չկա ադրբեջանցի ժողովուրդ, այլ կա Բաքվի հայ և ադրբեջանական համայնք, Սումգայիթի հայ և ադրբեջանական համայնք, թալիշական ու լեզգիական համայնք և այլն։ Իսկ քանի որ ոչ բոլոր համայնքներն են մասնակցել ադրբեջանական պետության ստեղծման գործընթացին, ուստի այդ պետության գոյությունը ամբողջապես լեգիտիմ համարվել չի կարող։

Ինչևիցե, Ադրբեջանը երկար տարիներ «երևակայել» ու «հորինել է» այդ համայնքը, փորձել հավասարության նշան դնել դրա ու Արցախի Հանրապետության միջև, ներառել բանակցային գործընթացում։ Դա նրանց ռազմավարությունն է, և ոչինչ տարօրինակ չէ, որ նրանք մեծ ջանքերվ կշարունակեն այն։

Անհասկանալին այն է, որ Հայաստանում սկսել են հավատալ այդ «երևակայական համայնքի» գոյությանը, և հատկապես վերջին օրերին նկատելի է որոշակի հավաքական վախ։ Այս ամենից մեծ ակտիվությամբ օգտվում է ադրբեջանական քարոզչությունը, թե բա հայերն էլ են ստիպված լինելու ընդունել, որ Լեռնային Ղարաբաղի հայերն ու ադրբեջանցիները հավասար են, որ ադրբեջանական համայնքն էլ է հակամարտության կողմ։

Չկա նման բան և չի կարող լինել։ Քանի համանախագահ էլ ուզում են թող այցելեն ադրբեջանցի փախստականներին, դա ոչինչ չի փոխելու։ Չպետք է տուրք տալ ադրբեջանական երևակայությանը՝ խեղաթյուրելու հակամարտության էությունն ու ծագման պատճառները։ Բանակցային ձևաչափի շուրջ մարտավարական քննարկումները չպետք է կասկածի տակ դնեն հայկական կողմի հիմնարար նպատակները, որոնցից նվազագույնն է ունենալ ազատ ու անվտանգ Արցախ։

Իսկ ինչ վերաբերում է ԼՂ ադրբեջանական համայնքին, ապա հստակ պետք է նշել, որ նման հավաքական ինքնությամբ մարդկանց խումբ չկա, դա հորինվածք է։ Կան փախստականներ, և ոչ թե ներքին տեղահանվածներ, քանի որ Արցախն ու Ադրբեջանը արդեն երկար տարիներ է բաժանված են ոչ թե վարչական սահմանով, այլ շփման գծով, որի ճանաչված պետական սահման դառնալը պետք է որ ժամանակի խնդիր լինի։

Փախստականներին առնչվող հարցերը բանակցային փաթեթի մաս են կազմում և նրանց անհատական իրավունքների վերաբերող խնդիրները կարող են պատշաճ լուծում ստանալ հակամարտությունը ծնող պատճառների կարգավորումից հետո։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:40
Ոչ ոք դեռ չի գնացել դիաhերձարшն՝ վերցնելու երգչուհի Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի մարմինը
Գրեթե մեկ շաբաթ է անցել լատվիացի բասկետբոլիստ, երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի ողբերգական մահից, սայան նրա դիակը շարունակ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից
Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը։...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դեկտեմբերի 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայաստանից սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան
Tutu ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրների քաղաքացիներն են գալու Ռուսաստանի Դաշնություն ձմեռային արձակուրդներին և կազմել են...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բալետային թատերախմբի հյուրախաղերն Իտալիայում բացառիկ են ու պատմական. Ռոնա Ահարոնյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բալետային խումբը հյուրախաղերով Իտալիա է հրավիրվել շվերյցարական...
Աղբյուր` Panorama.am
14:38
Բրիտանուհին ուշքի է եկել ինսուլտից հետո և սկսել խոսել իտալերեն
Բրիտանուհին ինսուլտից հետո արթնացել է և խոսել իտալերեն։ Արտառոց դեպքի մասին գրում է  Mirror-ը։ Լոնդոնցի Ալթեա Բրայդենը պնդում է, որ...
Աղբյուր` Panorama.am
14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am
13:23
Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա
 Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանն ահազանգել է՝ իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարություն է իրականացվում։...
Աղբյուր` Panorama.am
13:21
Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն 7-րդ անգամ գրանցվեց որպես թեկնածու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու հաջորդ ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
13:12
Բնապահպաններ. Սև ծովի ափին սատկած դելֆինների կոկորդում արյուն և փրփուր է հայտնաբերվել
Սև ծովի ափին դելֆինների զանգվածային անկում է գրանցվել լցանավերի վթարի պատճառով նավթի արտահոսքից հետո: Երկու դելֆինների դիակները զննելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Տրանսգենդերային խելագարությանը» ԱՄՆ-ում վերջ կդրվի. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի հունվարին՝ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրը, վերջ կտա...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռադիոնովա. Այս պահին Պետրոսյանը Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է
Անցած շաբաթ կայացել է Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը։ Այն անցկացվել է Օմսկում։ Կանանց մենասահքի մրցումներում հաղթող է ճանաչվել Ադելիա...
Աղբյուր` Panorama.am
12:23
Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է
Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները: ԿԳՄՍՆ հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
12:15
Երևանում օդում փոշու քանակությունը նոյեմբերին սահմանային թուլատրելին գերազանցել են 1.8 անգամ, իսկ դեկտեմբերին՝ 3.4 անգամ։ Սիրարփի Հայկազյան
«Համաձայն օդի որակի ինդեքսի, օդի որակի արժեքները բաժանվում են 6  խմբի՝ լավ, չափավոր, անառողջ զգալի խմբերի համար,անառողջ, շատ անառողջ,...
Աղբյուր` Panorama.am
11:56
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ դրոնները բախվել են և ընկել մարդկանց վրա
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ երկնքում բախվել են մի քանի դրոններ և ընկել մարդկանց բազմության մեջ։ Կան տուժածներ։  Այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Պլանային ջրանջատում Արարատի մարզում դեկտեմբերի 24/25-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ...
Աղբյուր` Panorama.am
11:29
Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն
Քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք...
Աղբյուր` Panorama.am
11:26
Transport.yerevan.am միասնական տոմսային համակարգում քաղաքացին կարող է ընտրել տոմսային փաթեթը
«Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարումներին»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական...
Աղբյուր` Panorama.am
11:24
Գերմանիայում ավելանում են միգրանտների դեմ տրամադրությունները
Գերմանական Մագդեբուրգ քաղաքի կենտրոնում ամանորյա տոնվաճառի փակ կրպակներն են՝ շրջափապատված ոստիկաններով։  Մինչ դատաբժշկական փորձագիտական...
Աղբյուր` Panorama.am
11:23
Հայ արտիստները «Մարդուկ-ջարդուկը» բալետը ներկայացնում են եվրոպացի հանդիսատեսին
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում «Մարդուկ-ջարդուկը» բալետի ցուցադրությունից հետո...
Աղբյուր` Panorama.am
11:08
Մաhաgել է ակնաբուժության պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը
Կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը: Լուրը հայտնում են ԵՊԲՀ ռեկտոր...
Աղբյուր` Panorama.am
10:49
Ինձ Նոր տարվա «վատ նվեր արվեց». Ավինյանը՝ իր համար 7 մլն 650 հազ դրամի ավիատոմս գնելու մասին
«Վերջերս ԱՄՆ կատարած այցից հետո տեղեկացա, թե ինչ գնով են ձեռք բերվել ինձ համար նախատեսված տոմսերը։ Անկեղծ ասած, ես ինքս էլ մի փոքր ապշած...
Աղբյուր` Panorama.am
10:47
Որպես անհետ կորած որոնվող 54-ամյա տղամարդը ներկայացել է նախաքննական մարմին
Նոյեմբերի 29-ին հաղորդվել էր 1970 թ. ծնված Կարեն Զալյանի անհետ կորելու մասին: Ոստիկանությունից հայտնում են, որ քրեական ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}