ԱՀԿ. Տղամարդիկ հրաժարվում են ծխախոտից
Տղամարդիկ սկսել են ավելի քիչ ծխել: Եվրանյուզի հաղորդմամբ, նման եզրահանգման է եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը իր նոր՝ ծխախոտի պահանջարկի համաշխարհային տենդենցների մասին զեկույցում: 2000-2018 թվականներին ծխողների թիվը նվազել է շուրջ 60 միլիոն մարդով՝ հասնելով 1 միլիարդ 337-ի: Նախ և առաջ, ի շնորհիվ կանանց, որոնց հաջողվել է հաղթել կախվածությանը: Առաջին անգամ տղամարդկանց շրջանում կանգ է առել նաև ծխախոտի, նարգիլեի սիրահարների թվի աճը, մինչև 2025 թվականը նրանց թիվը կարող է նվազել 5 միլիոնով:
ԱՀԿ ներկայացուցիչն ասել է, որ հասած արդյունքներով չպետք է բավարարվել, պետք է ակտիվացնել ջանքերը, մասնավորապես իրավական կարգավորումների ոլորտում:
Ծխողների շրջանում մեծ է սրտանոթային և շնչառական հիվանդությունների, թոքերի քաղցկեղի առաջացման ռիսկը: Ծխախոտի ծխում առկա է ավելի քան 7000 քիմիական նյութեր, որոնցից 250-ը վնասակար են առողջության համար, իսկ առնվազն 69-ը` հայտնի քաղցկեղածին նյութեր են:
Տարեկան ծխախոտի պատճառով առաջացած հիվանդություններից մահանում է 8 միլիոն մարդ: Նրանցից ավելի քան մեկ միլիոնը պասիվ ծխողներ են: