Էլեկտրոնային ստորագրության հնարավորություն Ամերիաբանկի ֆիզիկական անձ հաճախորդների համար
Առաջին անգամ Հայաստանի ֆինանսական շուկայում Ամերիաբանկը ներկայացնում է էլեկտրոնային ստորագրության հնարավորություն ֆիզիկական անձ հաճախորդների համար: Սա ևս մի կարևոր քայլ է Բանկի ծառայությունների թվայնացման գործընթացում, որն էապես կնպաստի հաճախորդների սպասարկման ժամանակի կրճատմանը մի շարք ծառայությունների մասով, ինչպես նաև կնպաստի թղթի օգտագործման ծավալների զգալի կրճատմանը:
Ամերիաբանկից հայտնում են, որ Էլեկտրոնային ստորագրության հնարավորությունն առայժմ տարածվում է ֆիզիկական անձ հաճախորդների հաշվի բացման և սպասարկման, քարտի թողարկման, տրամադրման և սպասարկման, լիազորագրերի ձևակերպման և չեղյալացման, օնլայն բանկինգ, մոբայլ բանկինգ և հեռախոսային բանկինգ համակարգերի հայտի ընդունման, ակտիվացման, փոփոխության կամ դադարեցման գործարքներին առնչվող բոլոր փաստաթղթերի վրա:
էլեկտրոնային ստորագրության հնարավորությունը գործարկվել է «Այյունեթվորքս» ՍՊԸ-ի հետ Ամերիաբանկի ունեցած համագործակցության շրջանակում:
Ներկայացված հնարավորությունից հաճախորդներն առայժմ կարող են օգտվել միայն Ամերիաբանկի «Կամար» մասնաճյուղում սպասարկվելիս:
Այս հնարավորությունն աստիճանաբար հասանելի կլինի Ամերիաբանկի բոլոր մասնաճյուղերում, ինչպես նաև կընդլայնվեն էլեկտրոնային ստորագրությամբ վավերացվող գործարքների տեսակները:
Հարակից հրապարակումներ`
- Ամերիաբանկ. Հայտնի է iPhone X սմարթֆոն շահող երջանիկ հաղթող կտրոնի համարը
- Ամերիաբանկ. «Սմարթ հաշիվ՝ սմարթ հեռախոս» գովազդային վիճակախաղի ժամկետը երկարաձգվում է
- Ամերիաբանկը ճանաչվել է 2019թ. «Տարվա լավագույն բանկ» «The Banker»-ի կողմից
- Բիզնեսներն ավելի թափանցիկ են դառնում. Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն
- Ամերիաբանկը շարունակում է պահպանել առաջատար դիրք Հայաստանի բանկային համակարգում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին