Հեզբոլահի աջակցությունը վայելող գիտնականը դարձավ Լիբանանի վարչապետ
Լիբանանի նախագահական պալատից նախօրեին ստացված հաղորդագրության համաձայն՝ Լիբանանի նախագահ Միշել Աունը կրթության նախկին նախարար Հասան Դիաբին նշանակել է երկրի հաջորդ վարչապետ:
Հասան Դիաբը, որին սատարում է «Հեզբոլլահ» -ը և նրա դաշնակիցները, դարձավ վարչապետ խորհրդարանում ստանալով 69 քվե։ 43 պատգամավորները ձռնպահ էին մնացել, իսկ 14-ն էլ ընտրել էին վարչապետի մյուս թեկնածու Նավաֆ Սալամին, որին, ենթադրաբար, սատարում էր Վաշինգտոնը:
Ինչպես գրում է CNN-ը, Դիաբը, Բեյրութի ամերիկյան համալսարանի պրոֆեսոր է, սակայն քիչ հայտնի է որպես քաղաքական գործիչ՝ առանց քաղաքական պատկանելիության:
Սակայն նշվում է, որ այն փաստը, որ նրան սատարում է «Հեզբոլլահ» -ը՝ Իրանի կողմից աջակցություն ստացող զինյալներն ու քաղաքական խումբը, կարող է բարդացնել վճռական պահին Լիբանանին շատ անհրաժեշտ միջազգային օգնություն ապահովելու ջանքերը:
Հիշեցնենք, որ շաբաթներ շարունակ Լիբանանում բողոքի ցույցեր էին, որի արդյունքում հրաժարական տվեց երկրի վարչապետ Սաադ Հարիրին։
Հարակից հրապարակումներ`
- Սաադ Հարիրին հրաժարվել է լինել Լիբանանի հաջորդ վարչապետը
- Լիբանանում իրավիճակը զարգանում է հնարավոր վատթարագույն սցենարով. արաբագետ
- Լիբանան. «Արաբական գարուն» աշնանը
- Լիբանանում հակակառավարական ցուցեր են՝ «WhatsApp» հեղափոխություն