Լոնդոնում Ասանժի կողմնակիցները շրջապատել են դատարանը
Wikileaks –ի հիմնադիր Ջուլիան Ասանժի կողմնակիցները կրկին շրջապատել են Լոնդոնում դատարանի շենքը, որպեղ պետք է կայանա նրա մասնակցությամբ դատական նիստ: Ռիա նովոստիի հաղորդմամբ, ավելի քան 30 կողմնակից դատարանի գլխավոր մուտքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում՝ կոչ անելով ազատել Ասանժին: Դատարանի մյուս կողմում, որտեղ մուտքի դարպասներն են, նույնպես Ասանժի կողմնակիցներն են հավաքվել, նաև լրագրողներ կան, սպասում են Ասանժին՝ դատարան բերելուն:
Սպասվում է, որ Ասանժն անձամբ ներկա կլինի դատական նիստին, որի ընթացքում ցուցմունք կտա տուժածի կարգավիճակում՝ ԱՄՆ հետախուզության օգտին ենթադրյալ լրտեսության գործով, որը Լոնդոնում Էկվադորի դեսպանության շենքում իրականացրել է պահնորդական ընկերւթյունը:
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը ապրիլի 11-ին ձերբակալել է Ջուլիան Ասանժին, որը վեց տարի ապրում էր Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանատանը։ 2012-ի ամռանը Ասանժը ապաստան էր խնդրել Էկվադորի ԱԳՆ-ից, որպեսզի խուսափի Շվեդիա արտահանձնումից, որտեղ նա մեղադրվում է սեռական բնույթի հանցագործությունների մեջ, կամ ԱՄՆ, որտեղ նա կարող է բանտարկվել լրտեսության և գաղտնի տեղեկատվության բացահայտման համար: Մեծ Բրիտանիայում նա դատապարտվել է 11,5 ամսվա ազատազրկման գրավի դիմաց ազատ արձակվելու պայմանները խախտելու համար։ Արտահանձման հարցով լսումները սկսվել են մայիսի 2-ից: ԱՄՆ արտահանձման դեպքում նրան սպառնում է տարիների ազատազրկում:
Հարակից հրապարակումներ`
- WikiLeaks- ի հիմնադիր Ջուլիան Ասանժը կարող է մահանալ բանտում
- ՄԱԿ-ում հայտնել են՝ Ասանժը խոշտանգվում է
- Pink Floyd-ի մենակատարը Բրիտանիայի ՆԳՆ-ի մոտ համերգ է տվել ի աջակցություն Ասանժի
- ՄԱԿ-ը վստահ է՝ ԱՄՆ-ում Ասանժը կտտանքների կենթարկվի
- Բրիտանիան մտադիր չէ Ասանժին հանձնել այն երկրին, որտեղ գործում է մահապատիժը
- Ասանժի հայրը պատմել է որդու առողջության մասին
- Ասանժի արտահանձնման հարցի քննարկումը հետաձգվում է
- ԱՄՆ պաշտոնապես խնդրել է արտահանձնել Ասանժին