Լևոն Քոչարյան. Չկա գեթ մի մարդ, որը համաձայնություն չի տվել այդ հայտարարությանը
Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու հորդոր պարունակող հայտարարության ներքո ստորագրածների թվում չկա գեթ մի մարդ, որ իր համաձայնությունը չի տվել այդ հայտարարությանը։ Լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։
Հիշեցնենք, որ մշակույթի, շու բիզնեսի գործիչները երեկ համատեղ հայտարարությամբ էին հանդես եկել, այն տարածվելուց հետո մի քանիսը, այդ թվում Կարեն Գևորգյանը, հայտարարեցին, որ իրենք հայտարարությամբ հանդես չեն եկել։
«Մենք մեզ թույլ չենք տա համապատասխան ապացույցներ ներկայացնենք՝ այդ մարդկանց ավելի վատ վիճակի մեջ չդնելու համար։ Ես նորից շնորհակալ եմ բոլորին, որ միացել են։ Չկա գեթ մի մարդ, որ համաձայնություն տված չլինի»,-ասաց Քոչարյանի որդին՝ չբացառելով իր կնոջ՝ երգչուհի Սիրուշոյի գործոնը։
Հարակից հրապարակումներ`
- Սաթի Սպիվակովան, Ստաս Նամինը, Կարեն Շահնազարովը՝ Ռոբերտ Քոչարյանին աջակցող հայտարարությամբ են հանդես եկել
- Հայկոն, Լուիզա Ղամբարյանը, Արթուր Գրիգորյանը, Կարեն Գևորգյանը և մշակույթի այլ գործիչներ առաջարկում են փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը
- Աղվան Վարդանյանը կհամակարգի Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի աշխատանքը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին