Հայաստանում ուզում են արխեոպարկեր ստեղծել
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը գրում է «Թանգարանների մասին» օրենք, որը հաջորդ տարի պետք է դրվի շրջանառության մեջ: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը: Նա նշեց, որ օրենքում ամենակարևոր ամրագրումն այն կլինի, որ թանգարանները չեն կարող չմասնակցել կրթական ծրագրերի, այսինքն բացի զուտ ցուցադրավայր լինելուց, կրթական հարթակ դառնալու պարտավորություն ունեն: Փոխնախարարի խոսքով, թանգարաններն 98 տոկոսով իրականացնում են դա, բայց պետք է ամրագրվի օրենքով:
Ն. Խաչատուրյանը տեղեկացրեց, որ աշխատում են «Հուշարձանների և հնագիտության մասին» օրենքի վրա, փուլային փոփոխություններ կմտցնեն: Փոխնախարարն ասաց, որ մեծ ուշադրություն են դարձնելու գանձագողությանը, այն կանխարգելելու ուղղությամբ աշխատանքներ պետք է տարվեն:
«Գանձագողության կանխարգելման ուղղությամբ նախնական պայմանավորվածություն ունենք Իտալիայի հետ: Այդ երկիրը շատ լավ փորձ ունի: Ունի հուշարձաններ պահանողներ, որոնք զինված ստորաբաժանումներ են, առաքելությունը միայն հուշարձանները պահպանելն է: Կարծում եմ՝ Հայաստանը, որ այսքան հարուստ է պատմական հուշարձաններով ու հնավայրերով, այս մոդելը պետք է վերցնի: Մեր ոստիկանության հետ խոսել ենք, համամիտ են, հակված են համագործակցության: Իտալացի մասնագետները կգան, մեզ համար որոշակի վերապատրաստման դասընթացներ կամ գոնե առաջին փուլում կծանոթացնեն իրենց աշխատաոճին»,- ասաց Ն. Խաչատուրյանը:
Փոխնախարարը նշեց, որ ծրագիր ունեն կապված հնագիտության հետ, քանի որ Հայաստանն այս առումով բացառիկ հարուստ է:
«Հյուսիս-հարավ ճանապարհի վրա՝ Ագարակ գյուղից սկսկած մինչև Դաշտադեմ ու հետո, ունենք հրաշալի պեղված բնակավայրեր, որոնք պետք է պարզապես աշխատեցնել: Նպատակ ունենք ստեղծել արխեոպարկեր, այժմ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ աշխատում ենք այդ գաղափարի ուղղությամբ: Այն մեծ, երկարատև, թանկարժեք ծրագիր է, փուլ առ փուլ ենք անցնելու»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Գրապալատի շենքում հուշարձանային հատվածի փոփոխության մասով աշխատանքներ դեռ չեն իրականացվում
- Փոփոխություններ են կատարում հուշարձան-շենքում՝ ենթադրելով, որ կառավարության որոշում կլինի
- Հին է, գրանցված չէ… պետք չէ
- Հայկական տառարվեստը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում
- Խորանաշատ վանքը և կարասը` «Եվրոպա Նոստրա» 7 ամենավտանգված հուշարձան 2020-ի ցանկում
- Հայաստանում պատմամշակութային հուշարձանները վտանգված են
- «Տեր կանգնենք Քարահունջին». ԱԺ-ն թքած ունի մեր իսկ մշակութային և պատմական կոթողների վրա
- Մշակութաբան. Չգիտեի՝ նվնվոցները, սեռական գործողությունների իմիտացիան մշակույթ են
- Արարատում մտադիր են զարգացնել հնագիտական տուրիզմը
- Հուշարձանների պահպանության ոլորտին հատկացվող գումարի փոփոխություն չկա. Մակունց
- Հուշարձանները վերականգնող կազմակերպություններից վեցի գործն ուղարկվել է դատախազություն
- Պ. Ավետիսյան. ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը լաբորատորիայի կարիք ունի
- Պ. Ավետիսյան. Հայաստանի հնագիտությունը պատվով է դիմակայել անկախության առաջին տարիներին մարտահրավերներին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա