Փաստաբանական թիմ. Ռոբերտ Քոչարյանին վերաբերող կարևոր որոշման հրապարակումից առաջ իշխանությունը կրկին դիմում է ճնշումների
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը տարածել է հայտարարություն, որում ասված է. «ՀՀ ոստիկանությունն այսօր տեսանյութ է տարածել, որտեղ երկու անձի գաղտնի նկարահանված խոսակցությունը ներկայացվում է իբրև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկի կողմից մարտի 1-ի գործով տուժած անձին կաշառելու փորձ, որպեսզի վերջինս հրաժարվի իր կարգավիճակից և ցուցմունքից։
Տարածված տեսանյութն ավելի շատ նման է վատ պատրաստված բեմականացմանը։
Պաշտպանական կողմը, ինչպես նաև ՀՔԾ-ն ու մեղադրող դատախազները բազմիցս նշել են, որ մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործի՝ Ռ․ Քոչարյանին վերաբերող անջատված մասը ոչ մի կերպ չի առնչվում զոհերին, առավել ևս՝ մարմնական վնասվածք ստացած անձանց։ Հետևաբար, եթե որևէ մեկը փորձել է տուժողին խորհուրդ տալ, թե ինչ ցուցմունք տա, դա բացարձակապես ոչ մի կերպ չի կարող առնչվել Ռոբերտ Քոչարյանի գործին։
Տեսանյութից ակնհայտ է, որ նկարահանումը կատարվել է ամիսներ առաջ։ Հարց է առաջանում, ինչո՞ւ մինչ օրս ոստիկանությունը տեղեկություն չի հրապարակել այս գործի ընթացքի վերաբերյալ և արդյո՞ք որևէ մեկին մեղադրանք է առաջադրվել։ Դրա փոխարեն ոստիկանությունը պահել է այս նկարահանումը և այժմ օգտագործում է՝ որպես ճնշման գործիք դատարանի վրա։
Հարկ ենք համարում ընդգծել, որ առաջին անգամ չէ, երբ Ռոբերտ Քոչարյանին վերաբերող դատական կարևոր որոշման հրապարակումից առաջ գործող իշխանությունները դիմում են նման մանիպուլյատիվ քայլերի։ Սա դատական իշխանության վրա ճնշում գործադրելու հերթական գործողությունն է»։
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Քոչարյան. Համոզված եմ՝ յուրաքանչյուրը ստորագրելով գիտակցել է, որ ամենայն հավանականությամբ կթիրախավորվի հայտնի ուժերի և մարդկանց կողմից
- Սաթի Սպիվակովան, Ստաս Նամինը, Կարեն Շահնազարովը՝ Ռոբերտ Քոչարյանին աջակցող հայտարարությամբ են հանդես եկել
- Հայկոն, Լուիզա Ղամբարյանը, Արթուր Գրիգորյանը, Կարեն Գևորգյանը և մշակույթի այլ գործիչներ առաջարկում են փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը
- Ռոբերտ Քոչարյան. Եթե ինձ համարում են վտանգ պետականության համար, ուրեմն մանկուրդների երկիր ենք
- Դատավոր Լուսինե Աբգարյանը չբավարարեց Քոչարյանի փաստաբանների ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը
- Աղվան Վարդանյանը կհամակարգի Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի աշխատանքը
- Քոչարյանի պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրեցրել դատավոր Աբգարյանին
- Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվել է
- Վիկտոր Սողոմոնյան. Ռոբերտ Քոչարյանի մոտ առողջական լուրջ խնդիրներ չկան
- Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով բողոքը մակագրվել է դատավոր Լուսինե Աբգարյանին
- Ռոբերտ Քոչարյան. Իրեն Հիսուս Քրիստոս երևակայող անձնիշխան վարչապետը կորցնում է ադեկվատությունը
- Քոչարյանի գործով դատախազներն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին դատավոր Պապոյանին
- Վերաքննիչ քրեական դատարանը հետաձգել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքի քննությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին