Ապօրինի որդեգրումների գործով ձերբակալվածներից մեկը գրավի դիմաց ազատ է արձակվել
ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում դատարանն այսօր բավարարել է Երևանի՝ 1976թ. ծնված բնակչուհու նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը՝ միևնույն ժամանակ թույլատրելի համարելով այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը: Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից։
Նրան մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:
Ավելի վաղ ՔԿ-ից հայտնել էին, որ Նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով և 200-րդ հոդվածի 3-րդ մասով, «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրենին՝ 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Երևանի՝ 1976թ. ծնված բնակչուհուն՝ 167-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ:
Օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերը սահմանում են.
«Երեխային առանց ծնողների կամ երեխայի դաստիարակությունը և խնամքն իրականացնող այլ անձանց համաձայնության նրանցից բաժանելը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, կամ երեխային փոխելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 132.2-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները
1) երկու կամ ավելի երեխաների նկատմամբ,
2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
պատժվում են ազատազրկմամբ` երեքից ութ տարի ժամկետով»։
Հարակից հրապարակումներ`
- ՔԿ. Ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ քննվող քրեական գործով երեք անձի մեղադրանք է առաջադրվել
- Ռազմիկ Աբրահամյանին կալանավորելու միջնորդություն է ներկակացվել
- Երեկ շոկային լուր ստացվեց. Փաշինյանը՝ ապօրինի որդեգրումների մասին
- «Ժողովուրդ». Նոր բացահայտումներ երեխաներին ապօրինի որդեգրելու գործով
- Ապօրինի որդեգրումների գործով բացի Ռազմիկ Աբրահամյանից ևս երկու մարդ է ձերբակալվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան