Beeline-ը գործարկում է նոր սակագնային փաթեթներ կորպորատիվ հաճախորդների համար
Beeline-ը հայտարարում է նոր սակագնային փաթեթների գործարկման մասին՝ իրավաբանական անձանց համար։ Հետվճարային սակագնային փաթեթների շարքը բիզնեսին առաջարկում է փաթեթում ներառված խոսելաժամանակ ՀՀ և Ռուսաստանի Beeline ցանցի հեռախոսահամարներին զանգահարելու համար, րոպեներ դեպի ՀՀ և ՌԴ այլ ցանցեր, Արցախի, ԱՄՆ-ի, Կանադայի բոլոր ֆիքսված և բջջային ցանցեր, կարճ հաղորդագրություններ և ինտերնետ։
Beeline-ից հայտնում են, որ փաթեթները ստեղծված են հատուկ այն բաժանորդների համար, ում հարկավոր է խոսելաժամանակի, կարճ հաղորդագրությունների և շարժական ինտերնետի մեծ փաթեթ։ Շարքը ներառում է 5 առաջարկ՝ 2000 դրամից մինչև 9000 դրամ ամսավճարով։
Օրինակ՝ «Business 4» սակագնային փաթեթը 7000 դրամ ամսավճարի դիմաց իր մեջ ներառում է 10 000 րոպե դեպի ՀՀ և ՌԴ Beeline բջջային ցանց, 500 րոպե դեպի ՀՀ և ՌԴ այլ ցանցեր, Արցախի, ԱՄՆ-ի, Կանադայի բոլոր ֆիքսված և բջջային ցանցեր, 500 հաղորդագրություն դեպի ՀՀ և Արցախի բոլոր բջջային ցանցեր և 20 ԳԲ գերարագ ինտերնետ։
«Մեզ համար շատ կարևոր է շահավետ առաջարկներով հանդես գալ ոչ միայն ֆիզիկական, այլ նաև կորպորատիվ հաճախորդների համար։ Այս պատճառով հատուկ իրավաբանական անձանց համար մենք մշակել ենք «Business» սակագնային փաթեթների ունիվերսալ շարք։ Յուրաքանչյուր հաճախորդ, իր բիզնես կարիքներից ելնելով, հաստատապես կգտնի տրամադրվող 5 տարբերակներից նախըտրելի փաթեթը», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ը կորպորատիվ հաճախորդների համար հանդես է գալիս նոր առաջարկով
- Հայաստանում Beeline-ը միացել է «ՆերՈւժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրին
- Beeline-ը մեկնարկում է նոր ինտերնետ փաթեթներ ռոումինգում
- Beeline ստարտափ ինկուբատորում ավարտվել է 5-րդ շրջափուլը
- Beeline-ը և Բրիտանական խորհուրդը նախաձեռնում են կոդավորման դասընթացներ Երևանի դպրոցներում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան