Ֆինանսական աջակցություն՝ 72 սկսնակ գործարարի
ՓՄՁ սուբյեկտների ձեռնարկատիրական հմտությունների զարգացման նպատակով կազմակերպված դասընթացներին այս տարի մասնակցել է 365 սկսնակ գործարար, որից 238-ը մշակել են իրատեսական գործարար ծրագրեր։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը:
Փոխնախարարը նշեց, որ ակսնակ գործարարների 159 ծրագիր ներկայացվել են ֆինանսական աջակցության, ինչը ենթադրում է վարկային երաշխավորությունների տրամադրում։
«Ֆինանսական աջակցությունը տրամադրում ենք վարկային երաշխավորության ձևով: Բնական է, որ սկսնակ գործարարներին բանկերը դժվարությամբ են վարկեր տրամադրում, քանի որ չկա գրավ, չկա վստահություն, նախորդ տարիների հաշվետվություններ, ուստի առաջանում է հեղինակավոր երաշխավորի կարիք: Հենց դա էլ մենք անում ենք Ներդրումների աջակցման կենտրոնի շնորհիվ»,- ասաց Նաիրա Մարգարյանը։
Փոխնախարարը հայտնեց, որ այս տարվա ընթացքում «Սկսնակ գործարարներին ֆինանսական աջակցություն» ծրագրի շրջանակներում ֆինանսական աջակցություն են ստացել 72 սկսնակ գործարար: Վարկերը տրամադրվել են 5 տարի մարման ժամկետով, 10 տոկոսով: