Բրեդ Փիթի որդեգրած երեխաներն անտեսել են նրա ծնունդը
Հոլիվուդյան աստղ Բրեդ Փիթը օրերս նշել է ծննդյան 56-ամյակը: Դերասանն այդ օրն անցկացրել է միայն ամենամտերիմների և հարազատ մարդկանց հետ: Նրանց թվում են եղել նաև Բրեդ Փիթի երեխաները, սակայն ծննդյան արարողությանը ոչ բոլոր երեխաներն են ներկա եղել: bimru.ru-ի հաղորդմամբ, դերասանի մերձավորների շրջանից աղբյուրը հայտնել է, որ Բրեդ Փիթը հրավիրել էր բոլոր երեխաներին, բայց ներկա են եղել միայն երեքը:
Որդեգրած ավագ տղաներն ու աղջիկը, չնայած հրավեր ստացել էին, սակայն անտեսել էին իրենց հոր ծննդյան օրը:
Հետաքրքիրն այն է, որ երեխաներին Փիթի տուն ուղեկցել են թիկնապահները, որոնք հետո նաև հետևել են, որ երեխաները բարեհաջող հասնեն տուն՝ մոր՝ Անջելինա Ջոլիի մոտ:
Անհայտ է պատճառը, թե ինչու Բրեդ Փիթի ավագ երեխաներն անտեսել են ծննդյան օրը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին