Խորեն Հովհաննիսյանը չի առաջադրվի ՀՖՖ նախագահի պաշտոնում
«Անի» ֆուտբոլային ակումբի նախագահ Խորեն Հովհաննիսյանը չի մասնակցի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությանը, նրա թեկնածությունը հանվել է:
«Անի» ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջում ներկայացված է Խորեն Հովհաննիսյանի հայտարարություն. «ՀՖՖ նախագահի պաշտոնի համար առաջադրվելուս պատճառների մասին վերջին շաբաթների ընթացքում խոսել եմ բազմիցս։ Ինձ այս քայլին մղող հիմնական պատճառները եղել են երկուսը։ Առաջինը` հայկական ֆուտբոլում տարիներ շարունակ տիրող բարձիթողի բարքերին և իրավիճակին վերջապես հրաժեշտ տալու հրամայականն էր, երկրորդը՝ հայկական ֆուտբոլին նոր շունչ հաղորդելը և այդքան պահանջված փոփոխություններ սկսելը։
Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ այսօր հանդիպել եմ ՀՖՖ նախագահի թեկնածու Արմեն Մելիքբեկյանին։ Արմենի հետ միասին արձանագրեցինք, որ հայկական ֆուտբոլի զարգացման շուրջ ունենք նույնական տեսլական։ Չնայած որոշ հարցերում մենք ունենք տարբերվող մոտեցումներ, սակայն քննարկման արդյունքում մենք հանգել ենք այն եզրահանգմանը, որ ընդհանուր առմամբ կարող ենք համատեղ ուժերով հայկական ֆուտբոլը դուրս բերել նոր մակարդակի։
Ելնելով վերոնշյալից՝ որոշել եմ հանել թեկնածությունս որպես ՀՖՖ նախագահ և պաշտպանել Արմեն Մելիքբեկյանի թեկնածությունը։ Իմ կողմից ամեն ինչ կանեմ, որպեսզի Արմենին հաջողվի իրականացնել այն բոլոր ծրագրերը, որոնց մասին զրուցել ենք։ Փորձս և գիտելիքներս շարունակելու եմ ծառայցնել հայկական ֆուտբոլին՝ ամեն կերպ օժանդակելով մեր երիտասարդներին»:
ՀՖՖ-ն նույնպես տարածել է հայտարարություն. «Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական գրություն է ստացել «Անի» ՖԱ-ից առ այն, որ «Անի» ՖԱ-ն հանում է Խորեն Հովհաննիսյանի՝ ՀՖՖ Նախագահի պաշտոնում նախապես առաջադրված թեկնածությունը։ Հաշվի առնելով «Անի» ՖԱ-ի գրությունը և Խորեն Հովհաննիսյանի չմասնակցելը ՀՖՖ նախագահի ընտրություններին՝ դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ Արտահերթ ժողովի ընթացքում ՀՖՖ նախագահի ընտրություններին կմասնակցեն առաջադրված 2 թեկնածու՝ Գրիգորյան Թովմաս և Մելիքբեկյան Արմեն»։
Հարակից հրապարակումներ`
- Ուրարտուի պաշտոնական հայտարարությունը՝ ՀՖՖ նախագահի ընտրությունների վերաբերյալ
- Փյունիկը իր դժգոհությունն է հայտնել ՀՖՖ որոշման վերաբերյալ
- ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է 3 թեկնածու
- ՀՖՖ-ն հորդորում է զերծ մնալ շահարկումներից և ագրեսիվ կոչերից
- ՀՖՖ նախագահի ևս մեկ թեկնածու
- ՀՖՖ նախագահի պաշտոնում կառաջադրվի «Լոռի» ակումբի սեփականատեր Թովմաս Գրիգորյանը
- ՀՖՖ նախագահի ընտրություններից առաջ տեղի են ունենում անդրկուլիսյան հանդիպումներ. Խորեն Քալաշյան
- Խորեն Հովհաննիսյանը ցանկանում է դառնալ ՀՖՖ նախագահ
- ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին