Չինաստանում ստեղծում են արհեստական Արև
Չինացի գիտնականները հայտարարել են, որ աշխատում են արհեստական Արևի ստեղծման ուղղությամբ: Նրանց խոսքով, այն իսկական Արևից 13 անգամ ավելի թեժ է լինելու, ջերմատիճանը հասնելու է մինչև 200 աստիճանի: kp.ru-ի հաղորդամբ, գիտնականներն իրականացնում են այդ ուսումնասիրությունն ազգային պիլոտային ծրագրի շրջանակում:
Փորձագետները ծրագրել են, որ այն թողարկելուց հետո սարքավորումը կստեղծի այնպիսի էներգիա, որը կա մոլորակի կենտրոնում:
«Արհեստական Արևը» նաև անվանում ունի՝ HL-2M Tokamak: Ակնկալվում է, որ գիտնականները կավարտեն աշխատանքը 2020 թվականին:
Եթե մասնագետները կարողանան պարզել, թե ինչպես օգտագործել միջուկային համաձուլման էներգիան, ապա այն կարող է դառնալ մաքուր էներգիայի գրեթե անսահմանափակ աղբյուր: