2019-ի ամենաբարձր վարձատրված գրողը
Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը, որն առավել հայտնի է Հարի Փոթերի մասին վեպերի շարքով, 2019 թվականի ամենաբարձր վարձատրված հեղինակն է: Նա է գլխավորում Forbes-ի կազմած ամենաբարձր վարձատրված գրողների վարկանշային ցուցակը:
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս տարի նա ստացել է 92 միլիոն դոլար եկամուտ: Ներկա պահին գրողը եկամուտների զգալի մասը ստացել է ոչ թե գրքերի վաճառքից, այլ թեմատիկ այգիներից, թատերական ներկայացումներից:
Երկրորդ տեղում է 2018-ի հաղթող Ջեյմս Պատերսոնը 70 միլիոն դոլար եկամուտով: 2018 թվականին «Նախագահը կորել է» գիրքը նա գրել է Բիլ Քլինթոնի հետ համատեղ: Եռյակը եզրակափակում է ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման 36 միլիոն դոլար եկամուտով: Նրա «Becoming. Իմ պատմություն» հուշագրությունը վաճառվել է ավելի քան 10 միլիոն օրինակով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա