«Կարդացի խոր հուզումով. Ձեր վարձքը կատար...». Փայլանը՝ Մալաթիայի հայերի վերաբերյալ գրքի մասին
Ստամբուլում գործող հայկական «Արաս» հրատարակչությունը թարգմանել և հրատարակել է Արշակ Ալպոյաճյանի՝ Մալաթիայի և շրջակա բնակավայրերի հայերի մասին պատմող գիրքը։ Թարգմանությունը կատարել է Սիրվարդ Մալխասյանը։ Այս մասին տեղեկացնում է Էրմենիհաբերը։
Գիրքը ներառում է նշված տարածաշրջանի պատմությունը՝ հին ժամանակներից մինչև 20-րդ դարի սկիզբը։ «Պատմութիւն Մալաթիոյ Հայոց․ տեղագրական, պատմական և ազգագրական» խորագրով գիրքը հայերեն լույս է տեսել 1961թ․Բեյրութում, այն կազմված է եղել ավելի քան 1500 էջից։
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը տեղեկացրել է, որ գրքում տեղ է գտել նաև իր ընտանիքի պատմությունը։ «Twitter»-ում թուրքերեն գրքի շապիկը հրապարակելով՝ Փայլանը հետևյալ գրառումն է արել․
«Արշակ Ալպօյաճեանի "Պատմութիւն Մալաթիոյ հայոց" գիրքը Մալաթիացի հայերու միութեան աջակցութեամբ հրատարակուեցաւ "Արաս" հրատարակչութեան կողմէ։ Գիրքը, ուր կայ նաեւ ընտանիքիս պատմութիւնը, կարդացի խոր յուզումով։ Ձեր վարձքը կատար...»։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում