Վենետիկում «ջրի բարձր մակարդակը» և լրագրողները վախեցնում են զբոսաշրջիկներին
Վենետիկում ջրհեղեղը վախեցնում է զբոսաշրջիկներին: Հյուրանոցային բիզնեսի ներկայացուցչի խոսքով, զբոսաշրջիկները գրեթե երկու անգամ նվազել են նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ: Նոյեմբերի կեսերին քաղաքում «ջրի բարձրությունը» ռեկորդային էր վերջին կես դարում: Եվրանյուզի հաղորդմամբ, հյուրանոցների սեփականատերերը կարծում են, որ դրանում աղետալի ոչինչ չկա, իսկ տեղի ունեցածի մեջ անուղղակիորեն մեղադրում են լրագրողներին: Նրանց կարծիքով, հաճախ լուրերը չափազանցված են լինում:
«Վենետիկը դարերով ուղեկցվել է «բարձր ջրով»,- ասել է Վենետիկի հյուրանոցային ասոցիացիայի տնօրենը:
Գործարարները պնդում են, որ Վենետիկը և, մասնավորապես, հյուրանոցներն արագորեն դիմագրավում են ջրի բարձր մակարդակին:
Քաղաքի շատ բնակիչները կարծում են, որ պահանջարկի նման նվազումը նույնիսկ լավ է. քաղաքը, նրանց կարծիքով, խեղդվում է զբոսաշրջիկներից, և ձմեռային տոներին Վենետիկը գոնե մի քիչ կբեռնաթափվի:
Հարակից հրապարակումներ`
- Վենետիկ. Օպերայի առաջնախաղը կայացել է
- Վենետիկում ջրհեղեղից փրկել են Վիվալդիի արժեքավոր ձեռագիրը
- Փաշինյանը հանդիպել է Մխիթարյան միաբանության վանահայրերի և Վենետիկի հայ համայնքի հետ
- Վենետիկը վերականգնելու համար ռուսները հավաքել են 1 միլիոն եվրո
- Մխիթարյան միաբաններն իրականացրել են մայրավանքի մաքրում
- Վենետիկը ծնկի է եկել
- Հեղեղված Վենետիկը
- Վենետիկում ջուրը հասել է ռեկորդային մակարդակի