Գիտնականներ. Մշակութային միջոցառումներին հաճախելն երկարացնում է կյանքի տևողությունը
Լոնդոնի համալսարանական քոլեջի հետազոտողները The BMJ ամսագրում հրապարակել են իրենց աշխատանքի արդյունքները, որը նվիրված է վաղաժամ մահվան ռիսկի աստիճանի և անձի մշակութային զարգացման միջև փոխհարաբերություններին: mk.ru-ի հաղորդմամբ, 50 տարեկանից բարձր ավելի քան 7000 անգլիացու հետազոտությունը ցույց է տվել է, որ նրանք, ովքեր պարբերաբար այցելել են մշակութային իրադարձությունների, վաղաժամ մահվան վտանգը նվազել է 31 տոկոսով, նրանք, ովքեր թատրոն, կինո կամ ցուցահանդես են այցելել գոնե տարին մի քանի անգամ՝ 14 տոկոսով:
Գիտնականները նշել են, որ ուսումնասիրության արդյունքները չեն ապացուցում, որ արվեստն ուղիղ ազդեցություն ունի կյանքի տևողության վրա, բայց հաստատում են ավելի վաղ արված բացահայտումն այն մասին, որ մշակույթի նկատմամբ հետաքրքրությունն ամրապնդում է մարդու մտավոր և ֆիզիկական առողջությունը: