Հայկական օճառի արտադրությունը 1.3 տոկոսվ աճել է
2019 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստանում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1.3 տոկոսով աճել է օճառի արտադրությունը։
Ինչպես տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեից, Հայաստանում այս տարվա 10 ամիսներին արտադրվել է 550.1 տոննա օճառ, իսկ 2018 թ-ի նույն ժամանակահատվածում՝ 543 տոննա օճառ:
Վիճակագրության համաձայն՝ Հայաստանում 24.9%-ով աճել է լվացող, մաքրող և օսլայող միջոցների արտադրությունը: Մասնավորապես, 2019թ-ի հունվար-հոկտեմբերին հանրապետությունում արտադրվել է 3 856.2 տոննա լվացող, մաքրող և օսլայող միջոցներ, իսկ 2018թ-ի նույն ժամանակահատվածում՝ 3 087.5 տոննա: