Ֆեյսբուքը հեռացրել է ավելի քան 60 «կասկածելի» հաշիվ Վրաստանից
Ամերիկյան Facebook ընկերությունը նախօրեին հայտարարել է Վրաստանից ավելի քան 60 «կասկածելի» հաշիվներ հեռացնելու մասին: Նրանք ներկայացել են որպես ԶԼՄ կամ քաղաքական գործիչ: Այս մասին գրում է Ռիա նովոստին:
«Մենք Ֆեյսբուքում հեռացրել ենք 39 հաշիվ, Ինսթագրամում 344 էջ, 13 խումբ և 22 հաշիվ, որոնք ստեղծվել են Վրաստանում»,- հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ այն մարդիկ, որոնք կանգնած են եղել դրանց հետևում, օգտագործել են կեղծ հաշիվներ և կառավարել են էջերը, որոնք ներկայացվել են որպես լրատվական կազմակերպություններ, քաղաքական կուսակցություններ, հասարակական գործիչներ, ակտիվիստներ և լրատվամիջոցներ: Էջերի սեփականատերերն ու ադմինիստրատորները, որպես կանոն, տեղադրել են երկրի, քաղաքական խնդիրների, ընդդիմության քննադատության, տեղի ակտիվիստների կազմակերպութունների մասին լուրեր:
Հաղորդվում է նաև, որ երեկ Ֆեյսբուքում հեռացվել է 610 կասկածելի հաշիվ, 89 էջ, Ինսթագրամում՝ 72 հաշիվ, որոնք ստեղծված են եղել ԱՄՆ-ում և Վիետնամում: