Ամանորյա միջոցառումների մեկնարկը տրվեց
Երևանում՝ Հանրապետության հրապարակում, վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը՝ ազդարարվելով Նոր տարվա միջոցառումների մեկնարկը։ Միջոցառումն ուղեկցվում է ներկայացում-մյուզիքլով՝ հայ էստրադային երգիչների մասնակցությամբ:
Երևանի 2750-ամյակի այգում բացվեց սուրբծննդյան տոնավաճառը՝ «Christmas market»-ը:
Նշենք, որ դեկտեմբերի 31-ին ժամը 22:00-ից Հանրապետության հրապարակում կլինի համերգային ծրագիր: Այդ օրն առաջին անգամ կներկայացվի «Երևան 2020» միջոցառումների համար գրված երգը, կեսգիշերն անց կսկսվի Գորան Բրեգովիչի ու նրա նվագախմբի համերգը:
Տոնական միջոցառումները շարունակվելու են մինչև հունվարի 13-ը: 2750-ամյակի այգում միջոցառումները կլինեն ամենօրյա:
Ավելի վաղ լրագրողների հետ հանդիպմանը Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը հայտարարել էր, որ ամանորյա միջոցառումների համար 271 միլիոն դրամ հատկացրել է կառավարությունը, ևս 54 միլիոն դրամ համայնքային բյուջեից է ծախսում՝ Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում իրակացվող 23 օրվա միջոցառումների համար: Վարչական շրջաններում իրականացվող միջոցառումների բյուջեն կազմում է 81 միլիոն դրամ:
«Այս տարի Ամանորը պետք է նշվի յուրահատուկ ձևով, ունենանք ծրագիր, որ մեր քաղաքացիները, այլընտրանք փնտրելու փոխարեն, Ամանորն անցկացնեն հենց քաղաքում՝ Հանրապետության հրապարակում»,-հայտարարել էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Հարակից հրապարակումներ`
- SOS. Իմ քաղաքացին դառնում է քաղքենի
- Նիկոլ Փաշինյանը մեջբերեց չարչրկված ասացվածքը
- Տնտեսագետ. 750 հազար դոլար ամանորյա միջոցառումներին տրամադրելը եղել է Փաշինյանի հրահանգով
- 277 մլն 797 հազար դրամ՝ ամանորյա Երևանի համար
- Այս տարի Ամանորը կնշվի յուրահատուկ ձևով
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում