10 ամսում արևային էներգիայի արտադրությունն աճել է 159.1%-ով
Հայաստանում 2019 թվականի հունվար-հոկտեմբերին արտադրվել է 6 մլրդ 253.6 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 2018 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2.7%-ով։
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա 10 ամիսներին ՋԷԿ-երի արտադրությունը նվազել է 11.7%-ով և կազմել 2 մլրդ 532.3 մլն կՎտ ժամ, ջերմային էներգիայի արտադրությունը՝ 28.5%-ով՝ կազմելով 20.1 հազար հեգաջոուլ:
Ինչ վերաբերում է ՀԷԿ-երին, արտադրության ծավալներն ավելացել են 6.7%-ով՝ կազմելով 2 մլրդ 97.9 մլն կՎտ ժամ։
Հայաստանի ատոմային էլեկտրական կայանն (ՀԱԷԿ) էլ արտադրել է 1 մլրդ 609.4 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 2018թ-ի հունվար-հոկտեմբերի համեմատ 1.2%-ով ավելի է:
Նշենք նաև, որ 2019թ-ի 10 ամիսներին հանրապետությունում արևային էլեկտրակայաններն արտադրել են 11.4 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 159.1 տոկոսով, իսկ հողմային էլեկտրակայանների կողմից էլ արտադրվել է 2.6 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ աճելով 116.7 տոկոսով։