Հարություն Մեսրոբյանը Հանրային խորհրդին անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել
Հանրային խորհրդի անդամ Հարություն Մեսրոբյանը նախօրեին դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետին ՀԽ անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում են Հանրային խորհրդից:
«Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի, 1-ին մասի, 1-ին կետի համաձայն՝ Հանրային խորհրդի անդամի լիազորությունները դադարում են, եթե նա այդ մասին դիմում է ներկայացրել։
Հիշեցնենք, որ Հարություն Մեսրոբյանը ՀՀ կառավարության կողմից Հանրային խորհրդի անդամ էր նշանակվել 2018 թ․ սեպտեմբերի 6-ին՝ ՀՀ վարչապետի առաջարկով։
Դեկտեմբերի 12-ին կառավարության որոշմամբ Հանրային խորհրդի նախագահ է նշանակվել Ստյոպա Սաֆարյանը։ Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը նոյեմբերի 13-ին հրաժարական տալու մասին էր հայտարարել:
Հարակից հրապարակումներ`
- Ստյոպա Սաֆարյանը նշանակվեց Հանրային խորհրդի նախագաh
- Վազգեն Մանուկյանը գարնանը կմտնի քաղաքական դաշտ
- ՀԽ-ում կոչ են անում Ստյոպա Սաֆարյանին լինել ավելի զուսպ
- Վազգեն Մանուկյան. Դուրս եմ գալիս Հանրային խորհրդից
- Ստյոպա Սաֆարյանի վերաբերյալ լրագրողների դիմումը ՀԽ հանձնաժողովում կքննեն վաղը
- Հանրային խորհրդի անդամ Բաբկեն Պիպոյանը դիմել է վարչապետին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան