Հայկական «Նոր Տարվա Գոճի» ֆիլմը ֆրանսիական կարճամետրաժ ֆիլմերի փառատոնի մրցույթում է
Ռեժիսոր Ալեքսանդր Բաղդասարյանի «Նոր Տարվա Գոճի» դեբյուտային ֆիլմը ընդգրկվել է աշխարհի ամենահեղինակավոր՝ «Clermont - Ferrand intl short film festival 2020» ֆրանսիական կարճամետրաժ ֆիլմերի փառատոնի միջազգային մրցույթում: Հայաստանի Ազգային կինոկենտրոնից հայտնում են, որ թվով 9193 ֆիլմից ընտրվել է միայն 80, այդ թվում նաև հայկական:
Փառատոնն անցկացվելու է հունվարի 31-ից փետրվարի 8-ը ֆրանսիական Կլերմոն-Ֆերան քաղաքում:
Հիշեցնենք, որ 2017-ին ռեժիսոր Ալեքսանդր Բաղդասարյանի «Ճանապարհ» ֆիլմը Բրազիլիայի միջազգային կինոփառատոնում արժանացել է մրցանակի «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան