Դավիթ Խաժակյան. Երկուշաբթի օրը պարզ կդառնա
Երկուշաբթի կլինի «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի նիստ, որոշումը կհրապարակվի կապված կուսակցության անդամ, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը մնո՞ւմ է ավագանու անդամ, թե՞ հետ են կանչում նրան: Լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Խաժակյանը:
«Ես կարծում եմ, որ այս հարցի շուրջ իմ և կուսակցության կարծիքը եղել է նույնական, դիտանկյունները և դրա հետևություններ են կուսակցության անդամների միջև տարբեր և այդ տարբեր մոտեցումները կընդհանրականացվեն և կոնսենսուսային որոշում կկայացավի երկուշաբթի օրը»,- նշեց նա:
Դ. Խաժակյանի խոսքով, ինքը խմբակցության մյուս երկու անդամի՝ Անի Խաչատրյանի և Թեհմինա Վարդանյանի հետ մանրակրկիտ քննարկում չի ունեցալ այս հարցի հետ կապված, բայց ներկայացրել է նախնական մոտեցումները: Նա նշեց, որ ցանկացած վերջնական որոշում քննարկելու ու համաձայնեցնելու է իր գործընկերների հետ, նրանց արձագանքն իր համար ևս շատ կարևոր է:
Հարցին՝ արդյո՞ք տրամադրված եք շարունակելու աշխատանքն ավագանիում, նա պատասխանեց. «Իմ տրամադրվածություն այն է, որ քաղաքային խնդիրները պետք է շարունակել բարձրաձայնվել, այս մասով ունեմ իմ կուսակցության ամբողջական սատարումը, դրա ֆորմատը կորոշվի երկուշաբթի օրը»:
Ինչ վերաբերում է խմբակցության անդամների ելույթներին, Դավիթ Խաժակյանն ասաց. «Խմբակցության անդամներով մշտապես քննարկում ենք ելույթները, դրանց արձագանքները: Ընդհանրական է իրենց մոտ այն տեսակետը, որ անձնական ձևակերպումներից պետք է զերծ մնալ: Դեպք առ դեպք մեկս կարծում է, որ անձնական ձևակերպում է, մյուսը՝ ոչ, թող դրա գնահատականը տա հանրություն»:
Խոսելով ավագանու վերջին նիստում Թեհմինա Վարդանյանի ելույթի մասին և արդյո՞ք այն անձնական գնահատականներ պարունակում էր, Խաժակյանն ասաց. «Ես դա գնահատել եմ որպես անձնական, տիկին Վարդանյանին դրա մասին ասել եմ: Տիկին Վարդանյանի վրդովմունքն արդարացիորեն այնքան շատ է, որ դա համարում է համարժեք պատասխան»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ քննարկում են Երևանի ավագանիում իր միակ անդամին` Դավիթ Խաժակյանին հետ կանչելու և ավագանիում նրա գործունեության շարունակության նպատակահարմարության հարցը:
Հարակից հրապարակումներ`
- Անի Խաչատրյան. Երեկ բոլորս գոհ մեր ելույթներից ու մեր վարքագծից, բաժանվել ենք իրարից (լրացված)
- Դավիթ Խաժակյան. Ինչ որոշում կայացնի կուսակցությունը, այնպես էլ կվարվեմ
- Մարուքյան. Կան իրավիճակներ, որոնք Խաժակյանի ազդեցությունից դուրս են, բայց նա պատասխանատվություն է կրում դրանց համար
- Խաժակյան. Հարցերին կպատասխանեմ Մարուքյանի ասուլիսից հետո
- Մարուքյան. Կուսակցությունը քննարկում է Դավիթ Խաժակյանին հետ կանչելու հարցը
- Մարուքյան. Մարությանի լայվը փաստաթղթերով ջրեմ․․․
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան