Շահնազարովն առաջարկել է խորհրդային կինոյի վերականգնման պետական ծրագիր ստեղծել
Կինոռեժիսոր, «Մոսֆիլ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովն առաջարկել է մշակել խորհրդային կինոյի վերականգնման պետական ծրագիր: Նա վստահ է, որ խորհրդային ֆիլմերը դեռևս հանդիսատեսի կողմից պահանջված են:
«Մենք զբաղվում ենք ռեստավրացիայով, մեր ուժերի սահմանում տարեկան շուրջ 6-7 կինո ենք վերականգնում»,- kulturomania.ru-ի հաղորդմամբ՝ ասել է Շահնազարովը:
Նա նշել է, որ «Մոսֆիլը» չի կարող ավելի շատ ֆիլմեր վերականգնել: Նրա խոսքով, եթե ֆիլմերը չվերականգնվեն, վտանգ կա, որ խորհրդային կինոն ուղղակի կանհետանա: Շահնազարովն ասել է, որ այժմ ֆիլմերի վերականգնմամբ զբաղվում է միայն «Մոսֆիլմը» և այն չպետք է խառնել կինոժապավենների թվայնացման հետ:
«Ռեստավրացիան շատ բարդ գործընթաց է, մասնագետները մաքրում են յուրաքանչյուր կադր»,- ասել է Կ. Շահնազարովը: