«Իռլանդացին» հնարավոր է լինի Սկորսեզեի վեջին ֆիլմը
Հայտնի կինոռեժիսոր Մարտին Սկորսեզեն հնարավոր է համարել, որ վերջերս թողարկված իր «Իռլանդացի» ֆիլմը լինի վերջինը: kulturomania.ru-ի հաղորդմամբ, այդ մասին նա պատմել է The Guardian-ին տված հարցազրույցում: Սկորսեզեն նշել է, որ չգիտի, թե դեռ ինչքան ժամանակ կարող է ֆիլմեր ստեղծել:
«Հնարավոր է, որ սա այդ ամենն է: Վերջին ֆիլմը»,- ասել է ռեժիսորը:
Նշենք, որ Սկորսեզեի «Իռլանդացի» ֆիլմը ներկայացված է «Ոսկե Գլոբուս-2020»-ի մի քանի անվանակարգում: Ամերիկահայ սցենարիստ, կինոռեժիսոր և պրոդյուսեր Սթիվեն Զաիլյանն առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում հենց «Իռլանդացին» ֆիլմի համար:
Հարակից հրապարակումներ`
- Սթիվեն Զաիլյանն առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի
- Սկորսեզեն բացատրել է, թե ինչպես է ճիշտ դիտել «Իռլանդացի» ֆիլմը
- Սկորսեզեի «Իռլանդացին» չի հայտնվի կինոփառատոններում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան