Ռազմիկ Աբրահամյանի կալանավորման գործով դատարանը խորհրդակցական սենյակ է հեռացել
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ավարտել է երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին կալանավորելու միջնորդության քննությունը: Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ։
Ռազմիկ Աբրահամյանի պաշտպան Սամվել Դիլբանդյանը լրագրողներին ասաց, որ Ռ. Աբրահամյանի առողջական վիճակը շատ ծանր է, հիմա գտնվում է հսկողության տակ է: Նա նշեց, որ մեղադրանքը չեն ընդունում, քանի որ հիմքեր չկան։
Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի (Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) 2-րդ մասի 2-րդ կետով և 200 հոդվածի (Առևտրային կաշառքը) 3-րդ կետով:
Հարակից հրապարակումներ`
- Ռազմիկ Աբրահամյանին կալանավորելու միջնորդություն է ներկակացվել
- Ապօրինի որդեգրումների գործով բացի Ռազմիկ Աբրահամյանից ևս երկու մարդ է ձերբակալվել
- Երեխաների ապօրինի որդեգրման գործով ձերբակալվել է Ռազմիկ Աբրահամյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան