Հոկտեմբերի 27-ի գործով դատավոր Սամվել Ուզունյանի ազատազրկման միջնորդությունը բավարարվել է
Հոկտեմբերի 27-ի գործով դատավոր Սամվել Ուզունյանը կազատազրկվի: Այս մասին նշված է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության տարածած հայտարարությունում։
«Բարձրագույն դատական խորհուրդը դեկտեմբերի 20-ին, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի միջնորդությունը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Սամվել Ազատի Ուզունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու միջնորդությունները, որոշեց.
Միջնորդությունները բավարարել, համաձայնություն տալ Սամվել Ուզունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն»,-ասված է հայտարարությունում: