Ֆիզկուլտ ինստիտուտը և ՊՆ-ն կփորձեն միասին ծրագրեր իրականացել
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար Դավիթ Խիթարյանը և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը երեկ՝ դեկտեմբերի 20-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ստորագրել են հուշագիր՝ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի և ՀՀ պաշտպանության նախարարության համագործակցության մասին,- հայտնում է ինստիտուտի մամուլի ծառայությունը:
«Հուշագրով նախատեսված համագործակցության շրջանակներում կազմակերպվելու և իրականացվելու են ֆիզիկական պատրաստվածության դասընթացներ, ուսումնակրթական միջոցառումներ և համատեղ հետազոտություններ, գիտական կոնֆերանսներ, սեմինարներ ու խորհրդակցություններ:
Հուշագրի ստորագրումը կնպաստի Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի և ՀՀ պաշտպանության նախարարության միջև ֆիզիկական դաստիարակության և սպորտի բնագավառում համագործակցության զարգացմանը, մարզական-սպորտային և գիտական փորձի փոխանակմանն ու մասնագիտական աջակցության ցուցաբերմանը»,- գրված է հայտարարությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա