2019-ի ամենահաջողակ միլիարդատերերը
Forbes ամսագիրը կազմել է այն միլիարդատերերի վարկանշային ցուցակը, որոնց համար 2019 թվականը եղել է ամենահաջողը:
Ամենահաջողակ գործարարը մոլորակի երրորդ ամենահարուստ մարդն է՝ ֆրանսիական LVMH –ի (Moet Hennessy - Louis Vuitton) նախագահ Բեռնար Առնոն: Ընկերությունների այդ խմբում են այնպիսի ապրանքանիշներ, ինչպիսինն են Christian Dior-ը, Louis Vuitton-ը և Givenchy-ին: Նշվում է, որ այս տարի Առնոն նախորդ տարվա համեմատ հարստացել է 40 միլիարդ դոլարով:
Երկրորդ տեղում է Ֆեյսբուքի հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգը: Այս տարի նրա կարողությունն ավելացել է 22 միլիարդ դոլարով:
Եռյակը եզրափակում է Zara ապրանքանիշի սեփականատեր, իսպանացի գործարար Ամանսիո Օրտեգան: Նա հարստացել է 17,3 միլիարդ դոլարով:
«Անհաջողակների» ցուցակում է հնդիկ գործարար Ազիմ Պրեմժին (-14,1 միլիարդ դոլար), Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը (-13,1 միլիարդ դոլար), Essel Group-ի նախագահ Սուբհաս Չանդրան (-3,4 միլիարդ դոլար):
Ռիա նովոստին գրում է, որ վարկանշային ցուցակը կազմելիս վերլուծության է ենթարկվել 2200 միլիարդատերերի ակտիվների արժեքը՝ 2018 թ. դեկտեմբերի 28-ից մինչև 2019 թ. դեկտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում: