13-ամյա հայ շախմատիստը լավագույն արդյունքն է ցույց տվել մինչև 16 տարեկանների պայքարում
Զագրեբում ավարտված շախմատի միջազգային խոշոր մրցաշարում հայ շախմատիստ Էմիլ Օհանյանը փայլուն է հանդես եկել:
Մրցաշարին մասնակցել են 18 երկրների 166 շախմատիստ, այդ թվում՝ 11 գրոսմայստեր և 12 միջազգային վարպետ:
13-ամյա Էմին Օհանյանը 9 հնարավորից վաստակել 6 միավոր, մինչև 16 տարեկանների պայքարում ցույց տվել լավագույն արդյունքը՝ արժանանալով հատուկ մրցանակի,- հայտնում է ՀՇՖ-ի պաշտոնական կայքը:
Օհանյանը նաև 86 կետով բարելավել է իր անհատական վարկանիշը: Զագրեբի մրցաշարի հաղթող է դարձել խորվաթ գրոսմայստեր Կոժուլ Զդենկոն:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա