Հասարակություն 10:08 23/12/2019 Հայաստան

Հակամշակութային մթնոլորտ

ՀՀ  Սահմանադրությամբ ամրագրված է՝  « Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է»։ Ինչպես նաև՝ « Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են գաղափարախոսական բազմակարծությունը և բազմակուսակցական համակարգը»: Այսինքն, ՀՀ քաղաքացին ազատ է ունենալ  սեփական կարծիք և արտահայտել այն։

Նոր կոչվող Հայաստանում այդ նորմը փոխվե՞լ է․․․ եթե այո, ապա  փոփոխությունները պետք է հանրայնացնել․  եթե ոչ, ապա ի՞նչ իրավունքով են մարդկանց մի խումբ բռնանում մեկ այլ խմբի կարծիքի վրա։ Տվյալ դեպքում  խոսքը  դեկտեմբերի 19-ին Ռոբերտ Քոչարյանի կալանքից ազատման պահանջին միացած ևս 60 (+7 հաջորդ օրը) մշակույթի գործիչների դեմ սկիզբ առած ջղաձգումների մասին է։ 

Հիշեցնեմ, որ մինչ այդ, ս․թ հոկտեմբերին մեկնարկված ստորագրահավաքին միացել էին 100 մտավորականներ, սպորտսմեններ և քաղաքական գործիչներ։ Այնուհետև  ՀՀ մարզերում և Արցախում նախաձեռնած, ինչպես նաև առցանց տիրույթում անցկացված  ստորագրահավաքներին միացել են ընդհանուր թվով մոտ 60 հազար մարդ։ Միայն առցանց տիրույթում ստորագրել է 40 492 մարդ։ 

Կատարվածին իբր  լուրջ չվերաբերվող և դա որպես հանրային պահանջ  չդիտարկող իշխանություններն  իրականում խիստ անհանգստացած են ավելացող ստորագրություններից։ Որովհետև անզեն աչքով էլ երևում է, որ արդեն իրենց ձայնն են բարձրացնում    մարդիկ,  ովքեր չխորանալով իրավական նրբությունների մեջ՝  համբերատար արդարադատության  էին սպասում։

Սակայն, հատկապես դռնբաց դատերին հետևելով՝  շատերը համոզվեցին, որ Ռ.Քոչարյանի նկատմամբ բնավ էլ իրավական նորմեր չեն գործում, և գիտակցեցին, որ եկել է իրենց խոսելու պահը։ 
Սեփական  ձայնի արժեքն իմացող անհատների ավելացումից են  վախենում իշխանությունները։

Նրանց օրինակին հետևող քաղաքացիների թվի ավելացումից են սարսափում․․․ Եվ  ահա իշխանությունների հատուկ  հրամանով՝ ինչ-որ մարդիկ ու խմբեր սկսեցին կասկածելի հայրենասիրության ու պետականամետության դասեր տալ  «դատաքննության ընթացքում նախագահ Քոչարյանին բանտախցում պահելու սևեռման» դեմ իրենց կարծիքը հայտնած մտավորականներին։  Այն էլ ի՜նչ  պիտակավորումներով ու վիրավորանքներով։

Ամենից սիմվոլիկ-կրեատիվ հարձակումը  ստորագրողների դեմ (որոնց թվում 9 հանրահայտ  ռուսասատաբնակ հայազգի գործիչներ կան) ամերիկահայ  Քիմ Քարդաշյանին որպես «տղա բերելն էր»։  Հեռուստաաստղի «դաստիարակչական գրոհը»   համեմված  էր զուտ նորհայաստանյան որակումներով և չարությամբ, ընդ որում՝ առանց գրավոր կամ բանավոր բնօրինակի, հղումն էլ օդի մեջ՝«ամերիկյան մի պարբերականում»։  Եթե Քիմի փոխարեն ասելիքը վերագրված լիներ օրինակ   Արսինե Խանջյանին,  լուրը հազիվ թե անմիջապես  որպես  ֆեյքի  ընկալվեր։ Քիմը գոնե գիտե՞, որ ինքն այդպիսի բառեր է օգտագործել։ Ցանկալի կլինի,   որ  համացանցի մեծ գիտակ Քիմ Քարդաշյանը կամ հաստատի «ազգադավներին ու դավաճաններին» ուղղված իր խոսքը, կամ իր անվան հետ խաղացողներից  բացատրություն պահանջի։ Սա ժամանակի հետ պարզաբանվող հարց է։

Ցավն ուրիշ է։ Այն, որ այս վայ իշխանություններն  ատելության  ու թշնամանքի հերթական չափաբաժինն են ավելացնում այն դեպքում, երբ արտիստների կոչն ավելի շատ հենց ահռելի չափերի հասած չարության դեմ է․ «․․․ մենք քաղաքացի ենք, և մեզ մտահոգում է մեր երկրի բարոյահոգեբանական մթնոլորտը: Չարության, ատելության, թշնամանքի հակամշակութային մթնոլորտը»: 

Մի՞թե ճիշտ չեն նրանք։ Հիմա միայն  կույրը չի տեսնում, որ սիրո և համերաշխության մասին հեքիաթները վաղուց կորցրել են իրենց հիպնոտիկ ազդեցությունը։ Իսկ հանրապետությունում ավելի ու ավելի խորացող    անհանդուրժողականության և թշնամության մթնոլորտը կարծես դիտավորյալ ավելի են թեժացնում գործող իշխանությունները  և անձամբ վարչապետ Փաշինյանը։  Նրանց այդ գործում օգնում են  ֆեյքերը, հանրապետության մեդիա դաշտը աստիճանաբար զավթող ՔՊ-քայլակաները, արևմտասեր գրանտակերները, և որ շատ ցավալի է՝  դեռևս  հեքիաթների հավատացող փոքրաթիվ ռոմանտիկները։

Այս վերջիններիս հետագա սթափվելն է ցավոտ լինելու, երբ բաց աչքերով ստիպված կլինեն ընդունել, որ իրենց  խաբել են կատարյալ Հայաստան կառուցելու փուչ խոստումներով։  Չնայած մյուս կողմից էլ պարզ է, որ քսանամյա  մշակման արդյունքում հենց միայն  Ռոբերտ Քոչարյանի անունն անմիջապես ուղեղի մթագնում է առաջացնում նրանց մոտ։ Եվ անտեսելով հանրային հաշտության կոչերի հանգուցային պահերը՝ կառչած են մնում միայն Քոչարյանին պատժված տեսնելու մտքից։  Չեն  էլ գիտակցում, որ իրենց կարճամտության պատճառով՝ տիկնիկավարների ձեռքին հենց իրենք են դառնում այն ցեցերը, որոնց  միջոցով են ջլատում են ազգի ամբողջականությունը։

Փաշինյան-Տեր Պետրոսյան տանդեմն  ընդդեմ Քոչարյանի անհեռանկար պայքարն արդեն բաժանել է հասարակությանը։ Մշակույթի մարդիկ  ուրիշներից ավելի շուտ են զգում  կեղծիքի  և  չարի կործանիչ ուժը,   տեսնում են,   որ այսպես շարունակվելու դեպքում  կանջրպետվենք իրարից՝ հակառակ ափերում հայտնվածների նման։ Նրանք գիտեն, որ կամուրջ կառուցելը շատ բարդ ու դժվարին գործ է, իսկ պայթեցնելը վայրկյանների հարց է։ Կանխազգում են, որ այսօր առկա   հենց այս չարությունը կպայթեցնի մարդկանց իրար հետ  կապող կամրջակները․․․

Հետո,  մի որոշ ժամանակ անց,  տարբեր ափերից կարոտով իրար նայելով  տարակուսած  կհարցնենք՝ « բայց ինչի՞ համար իրար դեմ դուրս եկանք»։  Նրա՞ համար, որ Սորոսի Լարիսան մեր Այբբենարանը  ապականի, թե՞ որ բյուջեն ծառայի մի քանի հոգու ոսկեձկնիկական երազանքներին․․․  Սրանք ժամանակավոր բաներ են, կանցնեն-կգնան, հարցը հասարակության մեջ հարգանքը լրիվ չկորցնելն է և իրար հանդեպ թշնամությամբ չլցվելն է։ Ամեն ոք ունի իր կարծիքն ունենալու և արտահայտելու իրավունք, ինչպես նաև պարտավոր է հարգել դիմացինի այլ  կարծիք  ունենալու իրավունքը։  Համաձայնել կամ չհամաձայնելն այլ հարց է,  բայց ոչ ոք իրավունք չունի ստիպել  բոլորին՝ նույն կարծիքն ունենալ։ 

Միթե հենց այդ պարտադրյալ միակարծությունը չէր Սովետի  կործանումը  նախանշած կարևոր երևույթներից մեկը։ Հիմա  ժողովրդավարական երկիր ենք չէ՞, ուրեմն մի բռնացեք մարդկանց ազատ մտածելու իրավունքի վրա։ Կամ էլ ազնվորեն հայտարարեք, որ կուրսը փոխել և գնում եք  դեպի  ընտրյալներից բաղկացած բռնապետություն, որտեղից կաքսորվեն-կարտաքսվեն այլախոհները։ Թե այդ դեպքում ինչ կորոշեն այլ կերպ մտածողները՝ դա էլ իրենց իրավունքն է։

Լիա Իվանյան, հրապարակախոս



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում. Փաշինյան
«Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում»,-Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սաակաշվիլին հեղաշրջման կոչ է անում. Մամուկա Մդինարաձե
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում քաղաքացիներին երկրում հեղաշրջում իրականացնել՝ ասելով, որ ցուցարարները պետք է ավելի շատ...
Աղբյուր` Panorama.am
22:31
Փաշինյանը հայտարարում է, թե 6 պաշտոնյաներին ոչ թե հորդորել, այլ խնդրել է հեռանալ պաշտոններից
«2018 թվականից վեր հանված  խնդիրները պետք է ավելի արդյունավետ հասցեագրվեն»,-բացատրելով վերջին պաշտոնանկությունների պատճառները՝...
Աղբյուր` Panorama.am
22:03
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական...
Աղբյուր` Panorama.am
21:55
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը վստահեցնում է, որ լավ քնելու համար բարբիտուրատներ պարունակող Կորվալոլ է խմել
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրում է. «2023թ. դեկտեմբերին, երբ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը...
Աղբյուր` Panorama.am
21:34
Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել
Մեծին տան Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի հրավերով, Հայ հոգևոր պետերի և Լիբանանի հայ քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
21:15
Առաջիկա օրերին սպասվում է ձյուն
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
20:58
ՀՀ ՆԳՆ-ն որոշակիորեն արտաքին կառավարման տակ է գտնվում․ Ստեփան Դանիելյան
 «Իմ մոտ այն տպավորությունն է, որ գոնե ՆԳ նախարարության առումով արդեն ուղղակիորեն Հայաստանն արտաքին կառավարման տակ է գտնվում...
Աղբյուր` Panorama.am
20:33
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը։ Այս մասին ֆեկսբուքյան էջում տեղեկացրել է Փաշինյանը՝ գրելով․...
Աղբյուր` Panorama.am
20:23
Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) հաղթեց Հնդկաստանի մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող ըմբշամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ճիշտ հոր պես․ Քիմ Քարդաշյանը սովորում է իրավաբանության յոթերորդ կուրսում
 Քիմ Քարդաշյանը ոչ միայն ռեալիթի աստղ է, գործարար և բազմազավակ մայր։ Նա նաև ջանասեր իրավագիտության ուսանող է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Տասը տարի առաջ այս օրը․․․ ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «10 տարի առաջ այս օրը, Պաշտպանության բանակի հատուկ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու է «հերձելու» վրա․ Նարեկ Սամսոնյան
«Իմնեմնիմի» փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանը գրում է․ «Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու ա...
Աղբյուր` Panorama.am
19:36
Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ
 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}