Հրանտ Մելիք-Շահնազարյան. Մենք կանգնած ենք պատերազմի նախաշեմին
«Մեր հանրությանը պետք է պատրաստել պատերազմի: Մենք կանգնած ենք պատերազմի նախաշեմին, մեր բնակչությունը պետք է այդ մասին իմանա, դրան պատրաստ լինի»,-«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի կազմակերպած «Հայաստանը 2020-ի նախաշեմին» քննարկմանն ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Նա նշեց, որ իշխանություններն անընդհատ վստահեցում են, որ Հայաստանում տեղի ունեցած գործընթացները ժողովրդավարության այնպիսի մակարդակի են հասցրել երկիրը, որ ժամանակակից աշխարհում նման ժողովրդավարություն ունեցող երկրի վրա հարձակում պարզապես բացառված է:
«Հենց դա են համարում անվտանգության հիմնական երաշխիքներից մեկը, ոչ թե բանակը, ոչ թե տնտեսության զարգացումը: Իհարկե, հասկանալի է, որ այս տեսությանը, ըստ էության, բացի իշխանություններից որևէ մեկը չի կարող հավատալ և ժողովրդավարության ընկալումն էլ այնպիսին չէ, ինչպես ներկայացվում է մեր հանրությանը: Բայց վերջին երկու տարվա զարգացումները ցույց են տալիս, որ Հայաստանում կա հանրության բավական մեծ զանգված, որը կուրորեն հավատում է Նիկոլ Փաշինյանի շուրթերից հնչող ցանկացած խոսքի: Մինչդեռ Ադրբեջանը վերջին մեկուկես տարում պարբերաբար, մեկը մյուսից մեծ մասշտաբային ռազմական զորավարժություններ է անցկացրել, ամեն ինչ արել է պատրաստվելու պատերազմի»,- ասաց քաղաքագետը:
Նա համոզված է, միայն մեկ բացատրություն կա, թե ինչու մինչև հիմա Ադրբեջանը պատերազմ չի սկսել՝ հայկական զինված ուժերի մարտունակությունը, պատրաստվածության աստիճանը:
Քաղաքագետը նշեց, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, Հայաստանը չի պատրաստվում պատերազմի, Հայաստանի իշխանությունները վաղուց չեն նայում, թե ինչ է տեղի ունենում շուրջը, Նիկոլ Փաշինյանի հայացքն ուղղված է բացառապես Հայաստանի ներքին զարգացումներին, չունի արտաքին ռիսկերի գնահատման մեխանզիմներ, չկան այդ մարդիկ, չկա Հայաստանի առջև դրված այդ օրակարգը, չկան այդ ռիսկերին դիմագրավելու գիտակցություն, ցանկություն:
Հ. Մելիք-Շահնազարյանի խոսքով, բանակցային գործընթացում միջնորդներն ու միջազգային հանրությունը խոսում են մեկ լեզվով, իսկ ՀՀ իշխանություններն այդ համագործակցության շրջանակներից դուրս է հայտնվել:
«Ըստ էության, մեր պետական դիրքորոշումը միջազգային հանրությանը հակադրվում է: Դրան հասնելու համար Ադրբեջանին շատ մեծ ջանքեր պետք չեն եղել: Ադրբեջանն օգտվել է նրանից, որ Հայաստանի նոր իշխանությունները գաղափար չունեին բանակցային գործընթացի տրամաբանությունից, գոյություն ունեցող վտանգներից, հնարավորություններից: Առաջին հերթին Ադրբեջանը վերացրել է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններով ստանձնած իր պարտավորությունները՝ այդ ամենը փոխարինելով վերելակային կարճ, ոտքի վրա ձեռք բերված պարտավորություններով»,- ասաց Հ. Մելիք-Շահնազարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Շահնազարյան. Չնայած այս իշխանություների ջանքերին՝ Արցախը երբեք չի հայտնվելու Ադրբեջանի կազմում
- Աննա Նաղդալյան. Արցախի անվտանգությունը ենթակա չէ զիջման
- Չավուշօղլուն՝ արցախյան հակամարտության մասին. «Այս տարի ավելի շատ ջանք ենք գործադրելու»
- Քոչարյան. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պատասխանն էր, որ արցախյան խնդիրը չունի ռազմական լուծում
- ՄԱԿ-ի ամբիոնից Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած բանաձևն իրականության հետ չհամապատասխանող, չաշխատող է. ԼՂՀ ԱԺ փոխնախագահ
- Իշխանություն, որի հետ չի կարելի պայմանավորվել. Հրանտ Մելիք-Շահնազարյան
- Իշխանություններին և Փաշինյանին պետք էր ընդամենը ցույց տալ արդյունքներ. Մելիք-Շահնազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին