Մշակույթ 17:18 23/12/2019 Հայաստան

Ս.Պետրոսյան. Պետություն ջան, ինքդ ես պատվիրատուն ու չես կարողանում հանդես գալ հուշարձանի պահպանության շահից, վաղը բազմաթիվ ծածկած շուկաներ ես ունենալու

Երևանի Գևորգ Քոչար փողոցում գտնվող Գրապալատի շենքի՝ Մնջախաղի թատրոնի վերածման, վերակառուցման գործընթացները հստակ օրենքի պահանջի խախտմամբ են տեղի ունենում: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ճարտարապետ, քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանը:

«Կա նման անընդունելի մեկնաբանություն, որ ամրակայման համար  անհրաժեշտ չէ օրենքով սահմանված գործընթացներ, որը մենք չենք ընդունում: Օրենքը բավականին հստակ սահմանում է, որ դրա համար անհրաժեշտ է կոնկրետ գործընթացներ»,- նշեց նա:
Ճարտարապետի խոսքով, նախագծին դրական եզրակացություն տված ԿԳՄՍ նախարարության գիտամեթոդական խորհրդի համաձայնության հետ կապված հակասական ինֆորմացիա է հայտնվում մամուլում, մասնագետներ կան, որոնք ասում են, որ ներկա չեն եղել, բայց իրենց անունը կա արձանագրությունում, հետևաբար,  հաշցի առնելով այդ ողջ գործընթացը, խելամիտ է և օրինական դադարեցնել այս պահին այնտեղ ընթացող շինարարական աշխատանքները:
Ս. Պերոսյանի խոսքով, գործ ունեն պետության կողմից պահպանվող պատմական միջավայրի հետ, որն այսօր իր մեջ ունի Երևանի գոնե երեք պատմական շերտ՝ 1930-ականներ, 1960-ականներ, 1980-ականներ:

«21-րդ դարում հենց մի բան ենք ավելացնում, դա պետք է լինի 21-րդ դարին համարժեք, չպետք է  խղճուկ, զոռով խցկենք մի էքսպերիմենտալ թատրոն, որը չի տալու այդ  հնարավորություններն այդ շենքում»,- ասաց ճարտարապետը:

Ս. Պետրոսյանը նշեց, որ այս առումով գոնե ունեն պետական կառավարման համակագի, այդ թվում Երևանի քաղաքապետարանի  գոնե գործընկերներ ավագանու անդամների համաձայնությունը, որ ներկայացված նախագիծը թույլ է, պետք է փոխվի. «Կարծում եմ՝  համատեղ տեքստի շուրջ համաձայնության կգանք, որ կլինի բաց ճարտարապետական մրցույթ, կգտնենք լավագույն լուծումը, որտեղ  կարող ենք ունենալ նոր իրողության պայմաններում ժամանակակից թատրոն»:

Ս. Պետրոսյանը նշեց, որ շենքերը, շինություններն ապրող օրգանիզմներ են, ժամանակի ընթացքում պարտավորված են լինում դրանց համար այլ գործառնական նշանակություններ մտածել կամ ինչ-որ մի ձև փորձել այլ կերպ մոտենալ:

«Եթե որոշենք, որ բոլոր այն կառույցները, որոնք հուշարձանների ցանկում են, ամբողջովին անխաթար պետք է պահապավեն, խնդիր կլինի ամբողջ աշխարհում:

Մասնագիտական համընդհանուր գիտելիքն ու փորձը գտել է այն բալանսավորման միջազգային և տեղական տարբեր գործիքներ: Պետք է հասկանալ, որոնք են ներգործության սահմաննեը: Տպարանից անցումը դեպի մնջախաղի թատրոն պետք է լինի՝ օրենքի շրջանակում, պետք է բխի հուշարձանի շահից,  լինի հնարավորինս բաց և հասկանալի։ Այս երեք պայմանների առկայության դեպքում մենք կարող ենք գտնել լավագույն լուծումը, որ տեղավորենք Մնջախաղի թատրոնն այդտեղ: Վստահ եմ, որ Հայաստանում կա այն մասնագիտական ներուժը, որ գտնենք ճիշտ կոնսենսուս այդ խնդիրը բավարարելու համար»,- ասաց ճարտարապետը:
Հարցին՝ դեմ չե՞ք, որ շենքը փոփոխության ենթարկվի, նա պատասխանեց. «Նախագիծը սխալ է, այդ նախագծով չի կարելի վերականգնել շենք: Շենքի վրա ներգործությունը, միջամտությունը պետք է լինի գրագետ, մասնագիտական շրջանակների համար ընդունելի»:

Համեմատելով Ծածկած շուկայի հետ, ճարտարապետն ասաց.   «Երկու դեպքում էլ ունենք հանրապետական նշանակության հուշարձան,  երկու դեպքում էլ օրենքի խախտում է տեղի ունեցել: Մի տեղ ունենք ներդրող, մի տեղ պետություն: Ասուն ենք՝ պետություն ջան, եթե ինքդ ես պատվիրատուի դերում ու ինքդ չես կարողանում հանդես գալ հուշարձանի պահպանության շահից, վաղը, մյուս օրը բազմաթիվ ծածկած շուկաներ ես ունենալու: Ծածկած շուկայի դեպքում շենքի ներքին տարածությունը հուշարձանի կարևորագույն բաղադրիչն էր, այս դեպքում շենքի ներքին տարածությունը կամ այն ձևով, որ մեզ հասել է, կորցրել է իր հուշարձանային էլեմենտը:  Ուստի, այդ պատճառով, կարծում եմ, հնարավոր է գտնել այնպիսի լուծում, որ շենքը չտուժի, ներսում կարողանանք վերաձևակերպել ու ստեղծենք թատրոն»:

Ս. Պետրոսյանն ասաց, որ այսօր այդ տարածքից դեռ աղբի հեռացում է տեղի ունենում, ու եթե այսօր, վաղը դադարեցվի, կարող են ասել, որ այդ գործընթացում հուշարձանը շոշափելի կորուստներ չի ունեցել:

«Այնպես որ, այնքան էլ անհույս չենք, ինչպես ես զգում էի Ծածկած շուկայի դեպքում: Չորս պահանջ ենք արել, երեքը համաձայնության ենք եկել, մեկը դեռ բանակցում ենք, հնարավոր է լուծում ունենանք»,- ասաց ճարտարապետը

«Փրկենք տպարանի շենքը» ֆեյսբուքյան նախաձեռնության հեղինակներից Իզաբելլա Սարգսյանն ասաց, որ շենքն ունի բազմաթիվ սեփականատերեր, բացի երրորդ հարկի այն հատվածից, որը պետությանն է, տրվել է Մնջախաղի թատրոնին:

«Պետք է հասկանալ, թե պատմամշակութային հուշարձաններն ինչպես են սեփականաշնորհել, որոնք են սեփականաշնորհվել, ինչ փոփոխություններ են արվել ու այդ ամեն ինչի հետ ինչ անել, ինչպես է նոր իշխանությունը վերաբերում դրան»,- նշեց նա:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:27
Աբովյան քաղաքի «Ծիրան մարկետ»-ին պատկանող հացի արտադրամասն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով. ՍԱՏՄ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային  կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Աբովյան քաղաքի «Ծիրան...
Աղբյուր` Panorama.am
13:20
Ղազախստանը կործանված AZAL-ի ինքնաթիռի սև արկղի վերծանված տվյալները փոխանցել է Ռուսաստանին և Ադրբեջանին
Աստանան Մոսկվային և Բաքվին է փոխանցել AZAL ինքնաթիռի սև արկղերի վերծանված տվյալները։ Այդ մասին հայտարարել է Ղազախստանի փոխվարչապետ և ավիավթարի...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ժաննա Անդրեասյան. «Ազգային»-ը կա և լինելու է
««Ազգայինը» կա և լինելու է։ Հուսով եմ՝ սա անհեթեթ խոսակցությունների վերջակետը կդնի, և մենք կզբաղվենք իրական գործերով, ոչ թե...
Աղբյուր` Panorama.am
13:11
Վարչապետը զանգահարեց ԵՄ ղեկավարին, ասեց՝ էս ինչ լավ բան է ԵՄ, հետո՞. Էլինար Վարդանյան
«Այ օրինակ, ո՞նց ենք որոշելու, որ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկը տրված է»,-ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական...
Աղբյուր` Panorama.am
12:20
ՏԱՍՍ-ի աղբյուր. ՀԱՊԿ-ը շարունակում է համարել Հայաստանին դաշնակից
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), չնայած Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության հայտարարությանը, այնուամենայնիվ...
Աղբյուր` Panorama.am
12:08
Եղոյանը ստիպված էր Զեյնալյանին բացատրել, որ ԱԺ փորձագիտական եզրակացությունը պատգամավորները չեն պատրաստել
«Սա Եվրոպական Միությանն անդամակցելու որոշում չէ, սա որոշում է այդ գործընթացը մեկնարկելու վերաբերյալ»,-հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
11:39
ՄԻԵԴ արձանագրած խախտումը վկայեց, որ ՔՊ վերնախավի համար անձնական ու քաղաքական շահերը պետությունից վեր են. Թաթոյան
«ՔՊ անդամ երկու բիզնես գործընկերների ու արդարադատության համակարգի բարձրաստիճան պաշտոններում նրանց անօրինական պահվածքի պատճառով Եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
11:17
Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, հետո նոր ազդանշաններ են գալու․ Ղազարյան
Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, որովհետև Սուրեն Անտոնյանից հետո ՄԻԵԴ դատավորների կողմից ներկայացված բոլոր դիմումներին...
Աղբյուր` Panorama.am
11:01
Հրապարակվել է Էքստեռն ավարտական քննությունների ժամանակացույցը
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է 2025 թվականի 1-ին քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման ու անցկացման...
Աղբյուր` Panorama.am
10:50
Ի՞նչ է սոցիալական ծախսը և ովքե՞ր կարող են օգտվել փոխհատուցումից. ՊԵԿ իրազեկում
Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները եկամտային հարկի գումարից կարող են ստանալ սոցիալական ծախսերի...
Աղբյուր` Panorama.am
10:12
Հանրային առողջության ոլորտը կանգնած է մի շարք գլոբալ մարտահրավերների առջև
«Հերացի» կենտրոնը ներկայացրել է հիմնական մարտահրավերները
Աղբյուր` Panorama.am
10:05
Ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է էական սպառնալիքներ և խորացող անորոշություններ պարունակել. Աբրահամյան
«Թեև Արտաքին հետախուզական ծառայությունն իր զեկույցում Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողության հավանականությունը բարձր չի...
Աղբյուր` Panorama.am
10:05
ՄԻԵԴ որոշման հիմքում դրվել է այն հիմնավորումը, որը բազմիցս բարձրաձայնվել է Դատավորների միության կողմից
Դատավորների միությունը հանդես է եկել «Սուրեն Անտոնյան ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճռի վերաբերյալ, որտեղ ասված է....
Աղբյուր` Panorama.am
09:57
The Beatles-ը 1977 թվականից ի վեր առաջին անգամ առաջադրվել է BRIT Awards մրցանակաբաշխությանը
The Beatles լեգենդար ռոք խումբը կրկին առաջադրվել է BRIT Awards մրցանակաբաշխությանը։ Դա տեղի է ունեցել 1977 թվականից ի վեր առաջին անգամ։...
Աղբյուր` Panorama.am
09:55
«Ֆոտոլուր»-ը դատարանում հաղթանակ է տարել Արման Բաբաջանյանի կայքի նկատմամբ
«ՖՈՏՈԼՈՒՐ» լրատվական գործակալությունը  Երևանի քաղաքացիական դատարանում հաղթանակ է տարել Արման Բաբաջայանի կայքի հիմնադիր՝...
Աղբյուր` Panorama.am
09:50
Մեկ գիշերվա ընթացքում Ուկրաինական 121 ԱԹՍ է խոցվել ՌԴ 13 տարածաշրջանի երկնքում
Անցած գիշեր ՌԴ ԶՈւ-երը Ռուսաստանի 13 շրջանների վրա խոցել են ուկրաինական 121 անօդաչու թռչող սարք, հայտնում է պաշտպանության նախարարությունը։...
Աղբյուր` Panorama.am
09:42
Australian Open. Ջոկովիչը հրաժարվել է կիսաեզրափակչում շարունակել Զվերևի հետ հանդիպումը
Մելբուռնում տեղի են ունենում Ավստրալիայի բաց առաջնության 2025 թվականի տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչները։ Դրանցից առաջինում սերբ Նովակ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Սա աննախադեպ և բացառիկ երևույթ է հայ-չինական հարաբերությունների պատմության ընթացքում. Սուրեն Սարգսյան
«Շուրջ 7 ամիս է Չինաստանը Հայաստանում դեսպան չունի: Սա աննախադեպ և բացառիկ երևույթ է հայ-չինական հարաբերությունների պատմության ընթացքում:...
Աղբյուր` Panorama.am
09:12
Հունվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 24-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.55 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերով դատական նիստերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչու են դատավորները նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերով դատական նիստ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Անգրագետ նախագծին կողմ կքվեարկեն, թե ոչ
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանը ԵՄ անդամ դարձնելու ջատագով արևմտամետների խմբակը, պարզվում է՝ մի այնպիսի անգրագետ...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». 25 անձ տուգանվել է 200 հազար դրամ հայտարարագիրը չներկայացնելու առնչությամբ
«Ժողովուրդ» թերթը գրում է. Համաձայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողվի 2024 թվականի 2-րդ կիսամյակի հաշվետվության՝ նախաձեռնված...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Հնարավոր է Ալիևն օրակարգ բարձրացնի արցախցիների վերադարձի թեման
«Հրապարակ» թերթը գրում է. «Ադրբեջանի Միլի մեջլիսում մտադիր են ստեղծել հանձնաժողով, որը, ըստ պաշտոնական հաղորդագրության,...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». ՔՊ-ականները մտադիր են «կանաչ լույս» տալ ԵՄ անդամակցության նախաձեռնության հետագա ընթացքի համար
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հարցը դեռ անորոշ է, բայց այսօր արտախորհրդարանական ուժերի՝...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Սյունիքի տարբեր հատվածներում արդեն մի քանի օր է՝ անդադար կրակահերթերով փորձում են հոգեբանական ճնշում գործադրել սյունեցիների վրա
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունում աջ ձեռքը չգիտի, թե ձախն ինչ է անում։ Մինչ Արտաքին...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Արփինե Սարգսյանը որոշել է գործին ընթացք տալ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդու հարցով զբաղվում է քննչական կոմիտեն։ Հունվարի...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Հրապարակ». Հայկ Սարգսյանն առաջարկում է խստացնել թմրանյութերի ապօրինի շրջանառության համար նախատեսված պատիժը
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության սարսափելի վիճակագրությունը սկսել է...
Աղբյուր` Panorama.am
08:45
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և...
Աղբյուր` Panorama.am
08:40
Հունվարի 24-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:20
Ադրբեջանը ցանկանում է վերադարձնել Փարիզի 2024 թվականի օլիմպիական մեդալները
Ադրբեջանի օլիմպիական կոմիտեն դիմել է Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ)՝ 2024 թվականի օլիմպիական մրցանակները վերադարձնելու խնդրանքով։ Այս...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}