Իշխանավանքն ավերակ և լիովին անխնամ վիճակում է
«Չորուտի Սբ․ Աստվածածին վանական համալիրը կամ Իշխանավանքը Արզականի մոտակայքի անտառներում, որը տեղացիները կոչում են Չորդավանք (Չորուտավանք), 13-րդ դարասկզբի հրաշագեղ կոթողներից է։ Այսօր բախտ վիճակվեց տեսնելու այն՝ ցավոք, ավերակ և լիովին անխնամ վիճակում։
Երեկ հենց այս վանքի վիմագրերի մասին ընթերցելիս տեղեկացա, որ հայոց մեջ միջնադարում տարածված է եղել Անձրև արական անունը՝ ինձ մինչ այս քաջածանոթ միայն քրդական Բարան (բռց․՝ Անձրև) տարբերակով»,- ֆեյսբուքան էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Խորանաշատ վանքը և կարասը` «Եվրոպա Նոստրա» 7 ամենավտանգված հուշարձան 2020-ի ցանկում
- Հայաստանում պատմամշակութային հուշարձանները վտանգված են
- ՀՀ-ում 416 հուշարձան առավել վտանգված է