Դավիթ Խաժակյան. Այսօր հրավիրվեցի ոստիկանություն
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հրավիրվել է ոստիկանություն։
«4 շաբաթ առաջ Երևանի ավագանու ամբիոնից ներկայացրել էի հաղորդում հանցագործության մասին: 1 շաբաթ առաջ նույնն արել էի գրավոր տեսքով` ուղարկելով դատախազություն, թեպետ հրապարակային հաղորդումը ևս հիմք է գործի հարուցման համար:
Այսօր հրավիրվեցի ոստիկանություն բացատրություն տալու, որտեղ պարզվեց, որ նույնիսկ գրավոր հաղորդումս իրենց չի փոխանցվել:
Գնահատականներ գործի ընթացքից չեմ շտապում տալ, ու առհասարակ չեմ շտապում...
Ձեռքիս տակ եղած փաստերը պինդ պահում եմ, երբ որոշեն ուզել դրանք` կփոխանցեմ»,-գրել է Խաժակյանը։
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Խաժակյան. Ինչ որոշում կայացնի կուսակցությունը, այնպես էլ կվարվեմ
- Խաժակյանը դատարան կներկայացնի կեղծված փաստաթղթեր Մարությանի արձակուրդի վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին