Շվեդիան մերժել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող մտավորականին Թուրքիային արտահանձնելու պահանջը
Շվեդիայի Գերագույն դատարանը մերժել է Թուրքիայի իրավապահ մարմինների հայցը՝ հայտնի թուրք հրատարակիչ և իրավապաշտպան Ռագըփ Զարաքոլուի արտահանձնման վերաբերյալ:
Թուրքիան մտադիր է դատել Ռագըփ Զարաքոլուին երկրում ահաբեկչական համարվող «Քրդստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) հետ կապեր ունենալու համար:
Ինչպես գրում է region monitor-ը, դատարանի որոշումը պետք է հաստատվի նաև Շվեդիայի խորհրդարանի կողմից:
Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող Զարաքօլուն 2011թ. հոկտեմբերին կալանավորվել է վերոնշյալ մեղադրանքով, սակայն 2012-ի ապրիլին ազատ է արձակվել։ Իսկ 2013թ.-ին նա տեղափոխվել է Շվեդիա:
Թուրքական «Belge» հրատարակչության հիմնադիր-տնօրեն, «Özgür Gündem» լրատվամիջոցի սյունակագիր հայտնի իրավապաշտպան, մտավորական Զարաքոլուն Թուրքիայի իշխանությունների կողմից ներառվել է հետախուզման մեջ գտնվող առավել վտանգավոր հանցագործների ցանկում՝ «կարմիր ցուցակում»։ Նա 2011-ին Հայաստանի Ազգային գրադարանի կողմից պարգևատրվել է Հակոբ Մեղապարտի անվան մեդալով` որպես հրատարակչական մեծ գործունեություն ծավալող անձ, որը նաև տասնյակ գրքեր է նվիրել Ազգային գրադարանին:
Հարակից հրապարակումներ`
- Ռագըփ Զարաքօղլու․ «Սարգիսը միշտ մեզ հետ կլինի»
- Ռագըփ Զարաքոլուն Հայոց ցեղասպանության ճանաչման իր պայքարը համարել է պատվո պայքար
- Թուրք մտավորական Ռագըփ Զարաքոլու. Հայաստանի նախագահի հրավերը լավ կանչ է
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան