Այվազովսկու մասին ֆիլմ է նկարահանվում
Ղրիմում ընթանում են հայազգի մեծանուն նկարիչ Հովհաննես Այվազովսկու ստեղծագործական գործունեությանը նվիրված ֆիլմի նկարահանումները: sm-news.ru-ի հաղորդմամբ, Թեոդոսիայի պատկերասրահը Ռոստովի «Դոնէքսպոցենտրի» հետ ստեղծում է ֆիլմ «վերծածնված նկար» ֆորմատով, որը նախատեսված է ցուցադրել Ավստրալիայում հաջորդ տարի:
«Այվազովսկի. Հանճար և ծով» աշխատանքային խորագրով 40 րոպեանոց ֆիլմը երկլեզու է լինելու՝ ռուսերեն և անգլերեն:
Ֆիլմի ցուցադրման համար ընտրվել է Ավստրալիան, որտեղ ապրում է նկարչի 28 ժառանգ:
Ֆիլմը նախ ցուցադրվելու է Մելբուրնում և Սիդնեյում, այնուհետև Ռոստովում և, իհարկե, Թեոդոսիայում, բայց Այվազովսկու անվան պատկերասրահի հիմնովին վերանորոգումից հետո:
Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817 թվականին Ղրիմում՝ Թեոդոսիա քաղաքում, աղքատ հայ ընտանիքում։ Իր ընտանիքի ազգանունն Այվազյան էր։ Թեոդոսիայի հայկական եկեղեցու ծննդյան և մկրտության մատյանում Այվազովսկու ծնունդը գրանցված է՝ Գևորգ Այվազյանի որդի Հովհաննես: Նկարչի նկարներից մի քանիսը կրում են այս ստորագրությունը՝ «Հովհաննես Այվազյան»: Այվազովսկու նախնիները Գալիցիայի հայերից էին, ովքեր XVII–րդ դարում Գալիցիա էին գաղթել Արևմտյան Հայաստանից։ Նրա՝ որպես նկարչի տաղանդը, իր համար ճանապարհ է բացել դեպի Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիա, իսկ հետագայում՝ դեպի Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա, որը Հովհաննես Այվազովսկին ավարտեց ոսկե մեդալով։ Ստեղծել է 6000-ից ավելի կտավ, հիմնականում ծովանկարներ: Նա չի անտեսել նաև հայրենի բնաշխարհը, հայկական թեմատիկան: Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Իր հաջողակ ստեղծագործական գործունեության ընթացքում վաստակած զգալի գումարներով Այվազովսկին բացել է արվեստի դպրոց և պատկերասրահ իր հարազատ Թեոդոսիա քաղաքում։ Հ.Այվազովսկին վախճանվել է 1900 թվականին։ Այվազովսկին թաղված է Թեոդոսիայում՝ հայոց միջնադարյան Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։ 1903 թ.նկարչի այրին մարմարե շիրմաքար է տեղադրել, որը իտալացի քանդակագործ Լ.Բիոջոլիի աշխատանքն է։ Շիրմաքարին գրաբար փորագրված են պատմահայր Մովսես Խորենացու խոսքերը. «Մահկանացու ծնեալ անմահ զիւրն յիշատակ եթող»։
Հարակից հրապարակումներ`
- Աճուրդում վաճառվել է Հովհաննես Այվազովսկու «Իսկյան մայրամուտին» կտավը
- Մեկ նկարի թանգարանի նոր ցուցանմուշը կլինի Այվազովսկու կտավը
- Աճուրդում կներկայացվի Այվազովսկու կտավը
- Օսկարակիր ռեժիսոր Հյու Վելչմանն իր նոր նախագծերում օգտագործելու է Այվազովսկու պատկերները
- Այվազովսկու ժառանգները ելույթ են ունեցել նկարչի անվան պատկերասրահում
- Ղիմում առաջին անգամ ելույթ կունենա Այվազովսկու ժառանգը
- Փորձագետ. Այվազովսկու կտավները չէին կարող գտնվել Ղրիմի մոտ խորտակված նավում
- Սիմֆերոպոլի օդանավակայանում բացվել է Այվազովսկու 202-ամյակին նվիրված ցուցահանդես
- Այվազովսկու՝ մասնավոր հավաքածուներից կտավները մեկ ցուցահանդեսում
- Ղրիմում կվերանորոգվի Այվազովսկու անվան պատկերասրահը
- Թուրքիայի նախագահն ու Այվազովսկին
- Այվազովսկին հայ էր, դա կրում էր իր մեջ. Դմիտրի Լոսև
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին