«Գելափ Ինթերնեյշնլ». Գագիկ Ծառուկյանին ավելի շատ են ճանաչում, քան Նիկոլ Փաշինյանին
«Խորհրդարանում ներկայացված կուսակցություններից ո՞ւմ գիտեք»։ Այս հարցը տվել են քաղաքացիներին։
«Գելափ Ինթերնեյշնլ» ընկերության Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց՝ պատասխանները հետևյալ պատկերն ունեն.
««Իմ քայլ»-ից՝ Նիկոլ Փաշինյան- 76 տոկոս, Արարատ Միրզոյան-40.7 տոկոս, Ալեն Սիմոնյան-30.4 տոկոս, Լիլիթ Մակունց-22.4 տոկոս, Լենա Նազարյան-17.5 տոկոս, Սուրեն Պապիկյան-12.3 տոկոս։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից՝ Գագիկ Ծառուկյանը նշվել է 81.3 տոկոս, Նաիրիա Զոհրաբյանը՝ 63.5 տոկոս, Գևորգ Պետրոսյանը՝ 22.3 տոկոս, Միքայել Մելքումյանը՝ 20 տոկոս, Վահե Էնֆիաջյանը՝ 14.2 տոկոս»։
Ըստ ներկայացված արդյունքների, արտախորհրդարանական ընդդիմությանը լիովին վստահում է 5.2 տոկոսը, ավելի շուտ վստահում է 13.6 տոկոսը։ Խորհրդարանկան ընդդիմությանը լիովին վստահում է 7 տոկոսը, ավելի շուտ վստահում է 21.7 տոկոսը։ Իշխանություններին լիովին վստահում է 19. 4 տոկոսը, ավելի շուտ վստահում է 38.1 տոկոսը։
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանին 46.6-ը լիովին վստահում են, ավելի շուտ վստահում են 38.5 տոկոսը»,-ասաց Ա. Նավասարդյանը։
Եթե ընտրությունները տեղի ունենան վաղը ցանկից ո՞ր կուսակցությունների օգտին կքվեարկեիք։ Հարցին ի պատասխան ստացվել է հետևյալ պատկերը.
«Իմ քայլը» դաշինքին՝ 61.3 տոկոսը
ԲՀԿ-ին՝ 14.2 տոկոսը
«Լուսավոր Հայաստան»-ին՝ 3.9 տոկոսը
ՀՅԴ-ին՝ 2.5 տոկոսը
ՀՀԿ-ին՝ 1.5 տոկոսը
«Սասնա ծռեր»-ին՝ 1.1 տոկոսը
«Հայոց արծիվներ»-ին՝ 0.6 տոկոսը։
Նավասարդյանի խոսքով, հետազոտության մեթոդը եղել է դեմ առ դեմ, հարցումների քանակը՝ 1517, հետազոտության ընտրանքային սխալը՝ ±2.5%, հետազոտութությունն իրականացվել է նոյեմբերի 19-ից դեկտեմբերի 1-ն ընկած հատվածում, Հայաստանի տասը մարզերում՝ 67 տոկոս և Երևանում՝ 33 տոկոս։ Համայնքներն ընտրվել են պատահական քայլով։