Քաղաքական 12:27 23/12/2019 Հայաստան

Դավիթ Շահնազարյան. Չնայած այս իշխանություների ջանքերին՝ Արցախը երբեք չի հայտնվելու Ադրբեջանի կազմում

«Արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացում ունենք շատ կարևոր, մեզ համար ձեռնտու օրակարգի կորուստ»,- «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի կազմակերպած Հայաստանը 2020-ի նախաշեմին» քննարկմանն ասաց վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը:

Նա նշեց, որ խոսքը Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի, Ժնևի օրակարգի մասին է՝ Արցախ-Ադրբեջան շփման գծում միջոցառումներ իրականացնելուն. «Ըստ էության, տարիներ շարունակ այլ հարց չէր քննարկվում, ըստ էության Ադրբեջանը  ծուղակի մեջ էր:  Ցավոք սրտի,  այդ օրակարգը կորցված է  հենց Հայաստանի իշխանությունների ջանքերով»:

Դ. Շահնազարյանն ասաց, որ ՀՀ ներկայիս իշխանությունները, գալով իշխանության, անմիջապես հարց բարձրացրեցին, որ Արցախի Հանրապետության իշխանությունները պետք է անպայման մասնակցեն բանակցային գործընթացին:

«Դա արվել էր լրիվ ոչ պրոֆեսիոնալ ձևով: Ներկա իշխանություններին թվում էր, թե մի հայտարարությամբ դա կարելի է անել՝ չհասկանալով, որ դա տարիների բազմակողմանի աշխատանքի արդյունք է: Ունենք մի իրավիճակ, երբ այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքն, ըստ էության, լեգտիմություն է ստանում: Այդ մասին արդեն ԵԱՀԿ Մինսկի  խմբի եռանախագահող պետությունների ներկայացուցիչն են նշել: Միջազգային վերլուծական կենտրոնները հիմա առաջ են քաշում այդ չափազանց վտանգավոր  հարցը»,- ասաց վերլուծաբանը:

Նա ընդգծեց, որ ինքնորոշման հարցը, որը ընկած էր հիմքում, էապես թուլացել է, ներկայիս իշխանություններն այդ հարցը  գրեթե չեն հետապնդում. «Նետված է մի բանաձև, որ ցանկացած կարգավորում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի կողմից: Այդ բանաձևն ամբողջովին հակասում է ինքնորոշման իրավունքին: Ցավոք սրտի, ներկա իշխանություններն անընդհատ շարունակում են դա պնդել, չնայած բազմիցս մամուլում շատերի կողմից ներկայացվել է դրա ողջ վտանգը»:

Դ. Շահնազարյանն ասաց, որ Հայաստանի իշխանությունների կողմից վարվող քաղաքականության արդյունքում Ադրբեջանը ստացել է նոր, մեծ քանակությամբ փաստարկների զինանոց, որ կարող է միջազգային հանրության առաջ արդարացնել իր, այսպես ասած, հերթական ռազմական հարձակումը: Նրա խոսքով, ցավալի հանգամանք է այն, որ առաջին անգամ  միջազգային հանրությունն ու Ադրբեջանը մի դիրքում են, Հայաստանը, կարծես թե, մի այլ դիրքում, այդ իմաստով մեկուսացված է:

Նա ընդգծեց, որ այժմ բանակցային սեղանին դրված է փուլ-առ փուլ տարբերակը, մինչդեռ երկար տարիներ այդ առաջարկն ընդհանրապես չի եղել: 

«Ինչու է մեզ համար, ի տարբերություն Հայաստանի իշխանությունների, բացարձակապես անընդունելի նման տարբերակը: Պատկերացրեք, եթե անգամ համաձայնություն է լինելու ինչ որ մի քանի գյուղեր «վերադարձնել» Ադրբեջանին, ինչ կսկսվի Արցախի Հանրապետությունում: Արդյոք կա երաշխիք, որ այս դեպքում արցախցին ամուր կմնա իր հողի վրա, ինչպես մինչև հիմա մնացել է: Սա է վտանգի տակ դրվում: Ովքեր կողմ են դրան, առաջին հերթին թող գնան Մատաղիսում բնակություն հաստատեն, նոր դրանից հետո փորձեն դա անել»,- ասաց վերլուծաբանը:

Նրա խոսքով, պետք է ցույց տալ, որ ներկայիս իշխանությունները այս թեմայով բանակցություններ վարելուց ներկայացնում են միայն իրենք իրենց, ցույց տալ, որ եթե նման պայմանավորվածութուն ձեռք է բերում ՀՀ իշխանություների հետ, իրագործվելու որևէ հնարավորություն չկա: Դ. Շահնազարյանն ասաց, որ ՀՀ իշխանությունների նպատակն է Արցախում ձևավորել իրենց ամբողջապես ենթակա իշխանություն, որը  նույնպես համաձայնություն կտան փուլ առ փուլ տարբերակին:

Նա ընդգծեց, որ ռազմական գործողություների վտանգն Ադրբեջանի կողմից էապես մեծացել է, կարող է սկսել ցանկացած պահի:

«Ինձ համար ակնհայտ է, որ այդ դեպքում պետք է ուղղակի անընդունելի լինի, որպեսզի այս իշխանությունը ղեկավարի այդ գործողությունները՝ նկատի ունենալով թե իրենց ինտելեկտուալ կարողությունների սահմանափակումը, թե իրենց պատկերացումները, թե այն երբեմն բացահայտ, երբեմն ոչ բացահայտ քաղաքականությունը, որը թուլացնում է մեր բանակի ոգին: Հստակ պետք է հասկանանք, որ չի կարող նոր ռազմական գործողությունների պայմաններում թե շփման գծի պաշտպանությունը, թե ամբողջ քաղաքականությունն իրականցանի մի անձնավորություն, որը, ինչպես տեսանք, Կալաշնիկովի ինքնաձիգը ինչպես է տիրապետում»,- ասաց վերլուծաբանը:

Նա վստահ է, որ չնայած այս իշխանություների ջանքերին, Արցախը երբեք չի հայտնվելու, նույնիսկ որևէ թղթի վրա, Ադրեջանի կազմում, շփման գիծը չի փոխվելու ի հեճուկս այս իշխանությունների. «Այստեղ հույսներս պետք է դնենք միայն մեզ վրա, փորձենք ակտիվացնել մեր ընդհանուր ջանքերը ոչ միայն ներքին քաղաքական հարցերում, մի քիչ դանդաղում ենք բոլորս, նաև կորդինացված մշակենք մեր գործողություններն արտաքին քաղաքականությամբ և այն ինչ չեն անում իշխանությունները, անենք մենք»:

Դավիթ Շահնազարյանը նշեց, որ վերջերս, բոլորովի հանկարծ, իմացել են, որ ՀՀ արտաքին քաղաքականության տրամաբանության փոփոխություն է եղել: Նա ասաց, որ այս ազդակները շատ անհանգստացնում են ոչ միայն իրենց, այլևս ընդհանրապես միջազգային հանրությանը, փորձում են հասկանալ, թե ինչ է կատարվում:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:31
Դատախազը 9-րդ անգամ չի ներկայացել նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է տվել վարել առողջ ապրելակերպ. Փաստաբանի ահազանգն ու առաջարկը
Փաստաբան Լուսինե Վիրաբյանն ահազանգում է. «Դատախազը հերթական (9-րդ) անգամ չի ներկայացել դատական նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է...
Աղբյուր` Panorama.am
17:28
Ինչո՞ւ էր Աշոտյանը դատարանի դահլիճ բերել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրեշտակի պատկերը
ՀՀԿ փոխնախագահ Արմեն աշոտյանն այսօր դատական հերթական նիստին իր հետ բերել էր օկուպացված Շուշիի բերդաքաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու չորս...
Աղբյուր` Panorama.am
17:25
Այսպես կոչված «արևմտյան ադրբեջանական» ներկայացուցչությունն առաջինը պաշտոնապես բացվել է Թուրքիայում. Սերգեյ Մելքոնյան
Հայաստանում գեներացվեց դեպի ԵՄ օրենսդրական նախաձեռնություն, բայց Բրյուսելում Հայաստանին չեն սպասում, ինչպես և ԱՄՆ-ում, երբ Նիկոլ Փաշինյանին որևէ...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարները
Ժնևում այսօր  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:44
Վազգեն Սարգսյանի կերպարը կերտելու վրա շատ եմ աշխատել. Խորեն Լևոնյան
«Յուրաքանչյուր դերասանի համար դժվար է կերտել պատմական կերպարի՝ լինի դրական, թե բացասական, սակայն դա մեր գործն է, պետք է անենք»,-...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 24-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։...
Աղբյուր` Panorama.am
16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}