Թուրքիայում օսմանյան շրջանի հայ գեղանկարիչների կտավներին նվիրված ցուցահանդես է բացվում
Թուրքիայում օսմանյան շրջանի գեղանկարչության մեջ մեծ ավանդ ունեցող հայ գեղանկարիչներին նվիրված ցուցահանդես է բացվել: Ստամբուլի «Canvas Art Investments» սրահում անցկացվող «Armenian Painters In the Ottoman Empire» (Օսմանյան կայսրության հայ գեղանկարիչները) ցուցահանդեսը գործում է դեկտեմբերի 20-ից հունվարի 20-ը:
«Էրմենիհաբեր»-ը գրում է, որ հայերը կայսրությունում մեծ հռչակ են վայել հատկապես ճարտարապետության ու գեղանկարչության ոլորտում հեղինակած գործերով:
«Նրանք հեղինակել են ստեղծագործական ձիրք ու վարպետություն պահանջող մի շարք գործեր՝ պալատների զարդարանքներից մինչև թատրոնների դեկորներ, Բոսֆորի նեղուցի ափամերձ հրաշալի շինություններից մինչև առաջին մեջլիսի պատգամավորների վկայականների ձևավորում»,- ասվում է հրապարակման մեջ:
Նշվում է, որ թուրքական գեղանկարչության մեջ շրջադարձային կետը ևս հնարավոր է եղել հայ նկարիչների շնորհիվ. «Կտավի վրա յուղաներկով նկարելու տեխնոլոգիայում արևմտյան մտածողությամբ օսմանյան գեղանկարչության առաջին գործերը հեղինակել են հայ գեղանկարիչները»:
Ցուցահանդեսում ներկայացվող ուշագրավ կտավներից են Բեշիքթաշցի Ջիվանյանի «Ստամբուլ», Սամաթյացի Սիմոն Յազըջըյանի «Գուշակ կինը» (1882թ.) և Տրապիզոնցի Բուզանդ Գոջամանյանի «Էշերը» կտավները:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա