ՀՖՖ արտահերթ ժողովում նախագահ են ընտրելու
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շենքում մեկնարկել է արտահերթ ժողովը, օրակարգում են ֆեդերացիայի նախագահի, գործկոմի անդամների, փոխնախագահի ընտրության հարցերը։ Ժողովը վարում է ՀՖՖ գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանը։
ՀՖՖ նախագահի ընտրություններին կմասնակցեն առաջադրված 2 թեկնածու՝ Թովմաս Գրիգորյանը և Արմեն Մելիքբեկյանը։ «Անի» ՖԱ-ն հանել էր Խորեն Հովհաննիսյանի՝ ՀՖՖ Նախագահի պաշտոնում նախապես առաջադրված թեկնածությունը։
Ի դեպ, լրագրողներին թույլ չեն տվել մուտք գործել սրահը, որտեղ ընթանում է ժողովը։ ԶԼՄ հավատարմագրված ներկայացուցիչներն ընթացքին հետևում են մեկ այլ սրահից էկրանի միջոցով։
Ժողովն անցնում է լարվածության պայմաններում։ Մինչ դրա մեկնարկը թեկնածու Թովմաս Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՀՖՖ նախագահի արտահերթ ընտրություններին մնացել են հաշված ժամեր, բայց Նիկողոսյան-Մելիքբելյան տանդեմի ռեպրեսիաները շարունակվում են: Անգամ այսօր ճնշումները ՀՖՖ անդամ կազմակերպությունների վրա կան, իրենց թիմակիցները զանգահարում են կազմակերպությունների ղեկավարներին, տեղեկացնում, որ իրենք նոր պատվիրակ կնշանակեն, իսկ նախորդի համար կտրամադրեն բժշկի թուղթ: Կան համապատասխան ձայնագրություններ, որոնք անհրաժեշտության դեպքում կհրապարակվեն:
Սթափության կոչ եմ անում՝ ֆուտբոլային ընտանիքն ինքնուրույն պետք է որոշի իր ղեկավարին։ Հակառակ դեպքում հետեւանքներն անդառնալի կլինեն»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին