Անդրանիկ Թևանյան. 2020-ին արդեն գալիս է իշխանությունների հաշվետվություն տալու ժամանակը
2020 թվականն իշխանությունների համար լինելու է քարերը հավաքելու տարի։ Նման կարծիք հայտնեց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը «Հետհեղափոխական Հայաստան․ի՞նչ տեղի ունեցավ և ի՞նչ է սպասվում» խորագրով տարեկան ամփոփիչ համաժողովում։
«Ես կարծում եմ, որ 2018 թվականին իշխանությունները չհանձնեցին առաջին քննությունը։ Հետո պատճառ բերեցին խորհրդարանը, ասացին՝ մինչև արտահերթ ընտրություններ չլինեն ներդումներ չեն լինելու։ 2019-ին հսկայական չափաբաժնով ստի տոպրակներ բաժանեցին հասարակությանը և առաջացրեցին սպասումներ, 2020-ին արդեն գալիս է հաշվետվություն տալու, քարերը հավաքելու և քաղաքական լուրջ պրոցեսների ժամանակաշրջանը»,-իր ելույթում նշեց քաղաքագետը։
Նա կարևորում է 2020 թվականը, երբ պետք է լինեն որոշակիորեն ձևավորված քաղաքական այնպիսի հարաբերություններ, ըստ որի, իշխանության առաջարկած սև-սպիտակ մոդելը խաղից դուրս կգա։
«Հասարակությունը կտեսնի, որ բազմերանգ է քաղաքական դաշտը, և որ այս իշխանությունների այլընտրանքը այսպես ասած վիտուալ բոբոները չեն։ Այս իշխանությունն ունի այլընտրանք, և այդ այլընտրանքը նոր որակի Հայաստան առաջարկողներն են»,-ասաց Թևանյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան