Հասարակություն 18:17 24/12/2019

Մենք ունենք օրենքի նախագիծ, որը բացարձակ որևէ հիմնավորում չունի. Արսեն Թավադյան

«Այս օրենքը բացի հիմնական կարգավորումներից նաև նոր հնարավորություններ է բացում»,- այս մասին այսօր «Բարձրագույն կրթության խնդիրների լուծմանը կնպաստի՞ օրենքի նոր նախագիծը» թեմայով հեռուստաբանավեճի ընթացքում նշեց ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը։

Կարաբեկյանի խոսքով, «Բարձրագույն կրթության մասին» գործող օրենքը շատ արագ հնացել է, քանի որ ընդունումից 1 տարի անց Հայաստանը միացել է Բոլոնյան համակարգին, և համապատասխանաբար, կրթական համակարգը պետք էր համահունչ դարձնել միասնական պարտավորություններին։

ԵՊՀ դասախոս Անի Կոջոյանի խոսքով, մինչ այժմ կրթության որակի բարձրացմանը խոչընդոտող խնդիրներից մեկը բուհերի ինքնավարության հարցն է։ 

«Այս օրինագիծը՝ որպես սկզբունք ապահովում է բուհերի ինքնավարությունը։ Կարևորվում է թափանցիկությունը, մասնակցայնությունն ու մատչելիությունը։ Բայց, երբ մենք նայում ենք մյուս դրույթները, ոչ միշտ են նշված կարևորություններն ամրագրվում։ Հատկապես կրթության որակին առնչվող դրույթներն ունեն հռչակագրային բնույթ»,- նշեց Կոջոյանը։

Կոջոյանի խոսքով, օրինագծի մի դրույթում նշվում է, որ պետք է բարձրացվի ուսանողի մասնակցությունը  բուհական կյանքին, բայց մյուս դրույթով, օրինակ, Հոգաբարձուների խորհրդում ներկայիս գործող 25%-ի փոխարեն 10%-ից էլ քիչ է տրամադրվում ուսանողներին։

Արձագանքելով Անի Կոջոյանի դիտարկմանը՝ Սամվել Կաբարեկյանը նշեց, որ մասնակցայնության խնդիրը սովորաբար կապում են ուսանողակենտրոն մոտեցման, ուսանողների ներգրավման հետ. «Բայց մենք մոռանում ենք, որ ուսանողների մասնակցայնության հարցը հիմնականում նրանց՝ կրթական ծրագրերի մասնակցությունը, դասընթացների որակի, կրթական ծրագրերի որակի առումով պետք է լուծվի։ Զուտ մեխանիկական հարցերում ուզում եք ուսանողների 100 %-ը ներգրավեք, եթե նրանք կրթական անմիջական միջավայրում ներգրավված չեն, դա խնդիրը չի լուծի»։

«Էրազմուս +» բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Միշա Թադևոսյանի խոսքով, խնդիրը Հոգաբարձուների խորհրդի կազմում քանակական ներգրավվածության մեջ չէ։

«Խնդիրը նաև այդ մասնակիցների ընտրության մեխանիզմների մեջ է։ Որովհետև այս պահին ուսումնական հաստատությունները ոչ գործող օրենքով, ոչ ներկայացված օրենքի նախագծով  չունեն որևէ հստակ մեխանիզմ, թե ինչով է պայմանավորված տվյալ անձանց ընտրությունը»,- նշեց Թադևոսյանը։

Թադևոսյանի խոսքով, պրակտիկան ցույց է տալիս, որ Հոգաբարձուների խորհրդում ներգրավված է լինում ՈՒԽ նախագահը։ Ըստ փորձագետի, օրենքի նախագծով նախատեսված է, որ կառավարման խորհրդի նախագահ կարող է լինել համագործակցող կառույցը կամ լիազոր մարմնի ներկայացուցիչը. «Կրկին հարց է առաջանում, այս պարագայում նախագծով նախատեսված 6 անդամները, որոնք լիազորի՝ նախարարության կողմից են ներկայացված, ինչ չափանիշներով են ընտրվելու։ Նախագիծը այդ չափանիշները չի նշում։ Ինչո՞ւ բուհի կողմից ներկայացվող ակադեմիական խորհրդի անդամը չի կարող դառնալ բուհի կառավարման խորհրդի նախագահ»։

«Էրազմուս +» բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Քրիստինա Ծատուրյանը նշում է, որ ծրագրում չի ներկայացվում՝ ինչպես է ապահովվելու համակարգում թափանցիկությունը։

«Ինձ նաև անհանգստացնում է այն, որ բուհերին չի մտահոգում իրենց մասնակցայնության հարցը։ Ուսանողները կարող են նաև հակառակ կարծիք ունենալ, այնպես չէ, որ նրանք ներկայացնելու են դասախոսների կարծիքը։ Այլապես մենք կունենանք նույն պատկերը՝ նշանակվել են մարդիկ, որոնք հանդես են գալիս մի թիմով և բազմակարծություն չի լինում։ Բայց բազմակարծությունը կարևոր է այս համատեքստում»,- նշեց Քրիստինա Ծատուրյանը։

ԵՊՀ դասախոս, փաստաբան Արսեն Թավադյանի գնահատմամբ,  սովորաբար կրթական ոլորտում փոփոխություններ անելիս բարի գաղափարներ են ներկայացվում, որոնք չեն աշխատում։

«Իրականում ոլորտն ավելի վատ է սկսում աշխատել։ Դա գալիս է նրանից, որ մենք չմտածված ձևով բակալավրիատ, մագիստրատուրա ենք մտցրել, մենք ավագ դպրոցներ մտցրեցինք, թեև ԱԺ-ում ասացին, որ այդտեղ կարգավորումները կաթվածահար են անում ամեն ինչ։ Հիմա մենք ունենք օրենքի նախագիծ, որը բացարձակ որևէ հիմնավորում չունի։

Այսինքն՝ ներկայացվել է որոշակի նախագիծ, դրան կից առկա է 7 էջանոց հիմնավորում, որը ոչ մի բան չի ասում։ Հիմա մեր ավագ դպրոցները չեն աշխատում, մագիստրատուրան չի աշխատում։ Սա էլ առանց հիմնավորման չի աշխատելու։ Եթե այս ձևով օրենքը ընդունվի, ապա 1 ամսից օրենսդրական փոփոխություններ են լինելու»,- նշեց Արսեն Թավադյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:48
Ոստիկանությունը ձերբակալել է թափառաշրջիկին, որը 30 տարի առաջ սպшնել էր յոթ հոգանոց ընտանիքի բոլոր անդամներին
Սվերդլովսկի մարզում տղամարդը, որը 1993 թվականին սպանել էր յոթ մարդու՝ հինգ մեծահասակների և երկու երեխաների, մինչև մարտի 8-ը կալանավորվել է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
13:27
Աբովյան քաղաքի «Ծիրան մարկետ»-ին պատկանող հացի արտադրամասն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով. ՍԱՏՄ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային  կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Աբովյան քաղաքի «Ծիրան...
Աղբյուր` Panorama.am
13:20
Ղազախստանը կործանված AZAL-ի ինքնաթիռի սև արկղի վերծանված տվյալները փոխանցել է Ռուսաստանին և Ադրբեջանին
Աստանան Մոսկվային և Բաքվին է փոխանցել AZAL ինքնաթիռի սև արկղերի վերծանված տվյալները։ Այդ մասին հայտարարել է Ղազախստանի փոխվարչապետ և ավիավթարի...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ժաննա Անդրեասյան. «Ազգային»-ը կա և լինելու է
««Ազգայինը» կա և լինելու է։ Հուսով եմ՝ սա անհեթեթ խոսակցությունների վերջակետը կդնի, և մենք կզբաղվենք իրական գործերով, ոչ թե...
Աղբյուր` Panorama.am
13:11
Վարչապետը զանգահարեց ԵՄ ղեկավարին, ասեց՝ էս ինչ լավ բան է ԵՄ, հետո՞. Էլինար Վարդանյան
«Այ օրինակ, ո՞նց ենք որոշելու, որ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկը տրված է»,-ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական...
Աղբյուր` Panorama.am
12:20
ՏԱՍՍ-ի աղբյուր. ՀԱՊԿ-ը շարունակում է համարել Հայաստանին դաշնակից
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), չնայած Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության հայտարարությանը, այնուամենայնիվ...
Աղբյուր` Panorama.am
12:08
Եղոյանը ստիպված էր Զեյնալյանին բացատրել, որ ԱԺ փորձագիտական եզրակացությունը պատգամավորները չեն պատրաստել
«Սա Եվրոպական Միությանն անդամակցելու որոշում չէ, սա որոշում է այդ գործընթացը մեկնարկելու վերաբերյալ»,-հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
11:39
ՄԻԵԴ արձանագրած խախտումը վկայեց, որ ՔՊ վերնախավի համար անձնական ու քաղաքական շահերը պետությունից վեր են. Թաթոյան
«ՔՊ անդամ երկու բիզնես գործընկերների ու արդարադատության համակարգի բարձրաստիճան պաշտոններում նրանց անօրինական պահվածքի պատճառով Եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
11:17
Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, հետո նոր ազդանշաններ են գալու․ Ղազարյան
Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, որովհետև Սուրեն Անտոնյանից հետո ՄԻԵԴ դատավորների կողմից ներկայացված բոլոր դիմումներին...
Աղբյուր` Panorama.am
11:01
Հրապարակվել է Էքստեռն ավարտական քննությունների ժամանակացույցը
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է 2025 թվականի 1-ին քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման ու անցկացման...
Աղբյուր` Panorama.am
10:50
Ի՞նչ է սոցիալական ծախսը և ովքե՞ր կարող են օգտվել փոխհատուցումից. ՊԵԿ իրազեկում
Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները եկամտային հարկի գումարից կարող են ստանալ սոցիալական ծախսերի...
Աղբյուր` Panorama.am
10:12
Հանրային առողջության ոլորտը կանգնած է մի շարք գլոբալ մարտահրավերների առջև
«Հերացի» կենտրոնը ներկայացրել է հիմնական մարտահրավերները
Աղբյուր` Panorama.am
10:05
Ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է էական սպառնալիքներ և խորացող անորոշություններ պարունակել. Աբրահամյան
«Թեև Արտաքին հետախուզական ծառայությունն իր զեկույցում Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողության հավանականությունը բարձր չի...
Աղբյուր` Panorama.am
10:05
ՄԻԵԴ որոշման հիմքում դրվել է այն հիմնավորումը, որը բազմիցս բարձրաձայնվել է Դատավորների միության կողմից
Դատավորների միությունը հանդես է եկել «Սուրեն Անտոնյան ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճռի վերաբերյալ, որտեղ ասված է....
Աղբյուր` Panorama.am
09:57
The Beatles-ը 1977 թվականից ի վեր առաջին անգամ առաջադրվել է BRIT Awards մրցանակաբաշխությանը
The Beatles լեգենդար ռոք խումբը կրկին առաջադրվել է BRIT Awards մրցանակաբաշխությանը։ Դա տեղի է ունեցել 1977 թվականից ի վեր առաջին անգամ։...
Աղբյուր` Panorama.am
09:55
«Ֆոտոլուր»-ը դատարանում հաղթանակ է տարել Արման Բաբաջանյանի կայքի նկատմամբ
«ՖՈՏՈԼՈՒՐ» լրատվական գործակալությունը  Երևանի քաղաքացիական դատարանում հաղթանակ է տարել Արման Բաբաջայանի կայքի հիմնադիր՝...
Աղբյուր` Panorama.am
09:50
Մեկ գիշերվա ընթացքում Ուկրաինական 121 ԱԹՍ է խոցվել ՌԴ 13 տարածաշրջանի երկնքում
Անցած գիշեր ՌԴ ԶՈւ-երը Ռուսաստանի 13 շրջանների վրա խոցել են ուկրաինական 121 անօդաչու թռչող սարք, հայտնում է պաշտպանության նախարարությունը։...
Աղբյուր` Panorama.am
09:42
Australian Open. Ջոկովիչը հրաժարվել է կիսաեզրափակչում շարունակել Զվերևի հետ հանդիպումը
Մելբուռնում տեղի են ունենում Ավստրալիայի բաց առաջնության 2025 թվականի տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչները։ Դրանցից առաջինում սերբ Նովակ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Սա աննախադեպ և բացառիկ երևույթ է հայ-չինական հարաբերությունների պատմության ընթացքում. Սուրեն Սարգսյան
«Շուրջ 7 ամիս է Չինաստանը Հայաստանում դեսպան չունի: Սա աննախադեպ և բացառիկ երևույթ է հայ-չինական հարաբերությունների պատմության ընթացքում:...
Աղբյուր` Panorama.am
09:12
Հունվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 24-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.55 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերով դատական նիստերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչու են դատավորները նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերով դատական նիստ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Անգրագետ նախագծին կողմ կքվեարկեն, թե ոչ
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանը ԵՄ անդամ դարձնելու ջատագով արևմտամետների խմբակը, պարզվում է՝ մի այնպիսի անգրագետ...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». 25 անձ տուգանվել է 200 հազար դրամ հայտարարագիրը չներկայացնելու առնչությամբ
«Ժողովուրդ» թերթը գրում է. Համաձայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողվի 2024 թվականի 2-րդ կիսամյակի հաշվետվության՝ նախաձեռնված...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Հնարավոր է Ալիևն օրակարգ բարձրացնի արցախցիների վերադարձի թեման
«Հրապարակ» թերթը գրում է. «Ադրբեջանի Միլի մեջլիսում մտադիր են ստեղծել հանձնաժողով, որը, ըստ պաշտոնական հաղորդագրության,...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». ՔՊ-ականները մտադիր են «կանաչ լույս» տալ ԵՄ անդամակցության նախաձեռնության հետագա ընթացքի համար
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հարցը դեռ անորոշ է, բայց այսօր արտախորհրդարանական ուժերի՝...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Սյունիքի տարբեր հատվածներում արդեն մի քանի օր է՝ անդադար կրակահերթերով փորձում են հոգեբանական ճնշում գործադրել սյունեցիների վրա
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունում աջ ձեռքը չգիտի, թե ձախն ինչ է անում։ Մինչ Արտաքին...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Արփինե Սարգսյանը որոշել է գործին ընթացք տալ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդու հարցով զբաղվում է քննչական կոմիտեն։ Հունվարի...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Հրապարակ». Հայկ Սարգսյանն առաջարկում է խստացնել թմրանյութերի ապօրինի շրջանառության համար նախատեսված պատիժը
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության սարսափելի վիճակագրությունը սկսել է...
Աղբյուր` Panorama.am
08:45
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և...
Աղբյուր` Panorama.am
08:40
Հունվարի 24-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}