ԵՊՀ ՈւԽ նախագահը հարցաքննվելու է որպես վկա
Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը ոստիկանություն բերման է ենթարկվել հարուցվող քրեական գործի շրջանակում։ Panorama.am-ին հայտնեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ ավելացնելով, որ այն արդեն փոխանցվել է նախաքննություն իրականացնող մարմինին։
Քննչական կոմիտեից էլ հայտնեցին, որ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում խուլիգանության դեպքի առթիվ քննվող քրեաական գործի շրջանաներում բերման է ենթարկվել Ափոյանը:
«Դեպքը տեղի է ունեցել մոտ մեկ շաբաթ առաջ։ Նա հարցաքննվելու է որպես վկա»,-մանրամասնեցին ՔԿ-ից։
Հարակից հրապարակումներ`
- Վարագյան. Հայտնի չէ՝ ինչո՞ւ են ԵՊՀ ՈՒԽ նախագահին բերման ենթարկել
- ԵՊՀ ՈՒԽ նախագահին ոստիկանները տարել են